Առեղծվածային վթար Երևանում. գողություն կատարողները Nissan March-ով դիմել են փախուստի և վթարի ենթարկվ
- Zohrap Amiryan
- 23 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Nissan March մակնիշի 35 CԼ 685 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ «Բեկո» առևտրի կենտրոնի դիմաց դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին, տապալել երկաթե ցանկապատը և մոտ 100 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ Ըստ կայքի՝ նշված ավտոմեքենայի վարորդը կասկածվում է Զվարթնոց օդանավակայանի տարածքում գողության փորձ կատարելու մեջ, որի ժամանակ խանութի տերը նկատել է, որ փորձում են գողություն կատարել խանութից և ահազանգել է ոստիկանության ու ոստիկանների օպերատիվ ժամանման հետևանքով կատարողը կամ կատարողները նկատել են ոստիկանների մոտենալը և դիմել են փախուստի։ Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Comments