Առաջարկ. ձմռան կոմունալ վճարումները պետք է մարվեն տարվա ինը ամիսների ընթացքում
- Zohrap Amiryan
- 23 нояб. 2016 г.
- 2 мин. чтения

Ձմռան կոմունալ վճարումները պետք է մարվեն տարվա ինը ամիսների ընթացքում: Նման առաջարկությամբ է հանդես եկել Հանուն սոցիալական արդարության կուսակցությունը (ՀԱՍԱԿ):
Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության (ՀԱՍԱԿ) աշխատանքային խորհրդակցությունն, որի ընթացքում ձեւավորվեց կուսակցության փորձագիտական կոմիտեն: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին երկրում սոցիալական անվտանգության երաշխիքների ստեղծման նոր մեխանիզմները` մասնավորապես առողջապահության, արդարադատության, էներգետիկայի ու տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտներում:
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ
Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:
Խորհրդակցության ընթացքում բարձրացվեց կոմունալ ծառայությունների վճարման նոր մոդելի մշակման անհրաժեշտության հարցը: Համաձայն առաջարկվող մոդելի, ձմռան ամիսներին սպառված էլեկտրաէներգիայի ու գազի սպառման հետեւանքով գոյացած ֆինանսական պարտավորությունները քաղաքացին համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում կարող է մարել մինչեւ 9 ամիսների ընթացքում:
Նման մոդելի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ ձմռան ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի ու բնական գազի սպառման ծավալներն աճում են 45-50%-ով, մինչդեռ թե էլեկտրաէներգիայի, թե գազի սակագները, չնայած վերջին շրջանի սակագնային մեղմացմանը, շարունակում են բավականին բարձր մնալ առկա ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում: Այս խնդիրը շարունակում է լուրջ բեռ հանդիսանալ ՀՀ քաղաքացիների համար` իրենից վտանգ ներկայացնելով պետության սոցիալական անվտանգության համար` նպաստելով արտագաղթին, տարատեսակ վարկային բեռների գոյացմանը եւ, ի վերջո, աղքատության խորացմանը: Միեւնույն ժամանակ խոսքը վարկային մեխանիզմների կիրառման մասին չէ, քանի որ վերջիններս լրացուցիչ ֆինանսական բեռ են ստեղծում քաղաքացու համար: Մոդելը նախ եւ առաջ ենթադրում է էներգետիկ ընկերությունների (տվյալ դեպքում Հայաստանի էլեկտրական ցանցերի եւ Գազպրոմ-Արմենիայի) կողմից պետության՝ որպես գլխավոր երաշխավորողի դիտարկումը:
ՀԱՍԱԿ-ն իր փորձագիտական խմբով պատրաստ է տվյալ հարցը Կառավարության օրակարգում հայտնվելու դեպքում մասնակցություն ունենալ առաջարկած մոդելի մշակման եւ կատարելագործման գործում:
Հիշեցնենք, որ ՀԱՍԱԿ-ը ձեւավորվել է այս տարվա օգոստոսին եւ ակտիվորեն շարունակում է համալրել իր շարքերը նոր համախոհներով: Կուսակցության գաղափարախոսությունը սոցիալ-պահպանողական է, որը ենթադրում է մեծամասնության համար ընդունելի, աստիճանաբար կատարվող դրական փոփոխությունների քաղաքականություն եւ հարուստների ու աղքատների միջեւ գոյացած ահռելի տարբերության կրճատում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Comments