Поиск
Հայկական կոնյակը հիասթափեցրել է ֆրանսիացի կոնյակագետին (տեսանյութ) | Ա1+
- Zohrap Amiryan
- 24 нояб. 2016 г.
- 1 мин. чтения
Ֆրանսիական լեգենդար HENNESSY ապրանքանիշի բրենդ-ամբասադոր Գիյոմ դը Գիտոյը Երևանում առաջին անգամ վարպետության դաս անցկացրեց ԶԼՄ ներկայացուցիչների համար՝ նրանց պատմելով կոնյակի ստեղծման ավանդույթները, հնեցման գաղտնիքներն ու համտեսման նրբությունները։ Գիտոյը, որն այս ընկերությունում աշխատում է ավելի քան 20 տարի, այսօր առաջին անգամ 10 տարվա հնության հայկական կոնյակ է համտեսել։ «Ա1+»-ի հարցին՝ ինչ կարծիք ունի հայկական կոնյակի մասին, ամբասադորը պատասխանեց. «Առաջին անգամը շատ քիչ է հայկական կոնյակի մասին կարծիք կազմելու համար, բայց պետք է ասեմ, որ վատը չէր։ Որոշ համային երանգներ բացակայում էին, ասես անավարտ լիներ, բայց եթե զարգացնեք տեխնոլոգիաները, ապա, կարծում եմ, հնարավորություն կա ավելի լավ արդյունք ունենալու»։
Comments