Պարտադի՞ր, թե՞ պարտադրված. Կառավարությունը հանրապետականացվեց (տեսանյութ)|Araratnews.am
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն անդամակցելու է Հանրապետական կուսակցությանը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ինքը՝ վարչապետը: Այն, որ գործադիր իշխանությունը, որի մեծ մասն անկուսակցականներ էին առաջիկայում, անցելու է Մելիք-Ադամյանով, հայտնի էր դեռեւս շաբաթներ առաջ: Կարապետյանը հայտարարեց, թե վարչապետի պաշտոնում իրեն առաջարկել է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, իսկ Կառավարությունն էլ Հանրապետականի Կառավարությունն է: Բացի այդ, վարչապետն ունի յոթ պատճառ, համաձայն որի` առաջիկայում կկրի ՀՀԿ կրծքանշանը:
Բաց այդ Կարապետյանը կարծում է, որ ՀՀԿ-ն փոխվել է, եւ ունակ է երկրում նույնպես իրավիճակ փոխել: Վարչապետի թիմի անդամները եւս առաջիկայում կանդամակցեն ՀՀԿ-ին: Մասնավորապես Կապի, տեխնոլոգիաների եւ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը եւս հետեւել է իր անմիջական ղեկավարի որոշմանը, եւ դիմում է գրել Հանրապետական կուսակցության շարքերը համալրելու համար:
Մանրամասներն այստեղ



















Комментарии