top of page

Կտավատի սերմերի 6 ամենաօգտակար հատկությունները |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 24 нояб. 2016 г.
  • 2 мин. чтения

Մարդիկ կտավատի սերմն օգտագործել են 3 000 տարի, և այն այսօր էլ զարմանահրաշ բուժական հատկանիշներ ունի: Կտավատի սերմը լիգնանների լավագույն աղբյուրներից մեկն է, որոնցով էլ պայմանավորված է այս սերմի օգտակար հատկանիշները: Լիգնանները մանրաթելի եզակի տեսակի միացություններ են, որոնք հակաօքսիդանտների ազդեցություն են գործում, ապահովում են կենսական մանրաթելերի անհրաժեշտ քանակը և բնական էստրոգեն հորմոնի դեր են կատարում: Կտավատի սերմը հագեցած է օմեգա 3 ճարպաթթուներով, B1 վիտամինով և պղնձի հիանալի աղբյուր են: Այս մասին գրելով healthyandnaturalworld.com-ը ներկայացնում է կտավատի սերմի 6 օգտակար հատկանիշ առողջության համար: 1. Սրտի առողջության համար Սրտանոթային հիվանդությունների ցուցիչներից մեկը խոլեստերինն է, որի մակարդակն արյան մեջ հնարավոր է կարգավորել կտավատի սերմի օգնությամբ: Հետազոտության արդյունքը ցույց է տվել, որ իրենց սննդակարգում օրական 30 գրամ աղացած կտավատի սերմ օգտագործողների մոտ խոլեստերինի մակարդակը բավականին ցածր է, քան նրանց մոտ, ովքեր խոլեստերինը նվազեցնող դեղամիջոցներ են օգտագործում: 2. Նյութափոխանակության համար

Նյութափոխանակության խանգարումը համար մեկ ախտանիշն է գիրության և 2-րդ տեսակի շաքարախտի դեպքում: Կտավատի սերմի կանոնավոր օգտագործումը բերում է նյութափոխանակության կարգավորման, ինչն էլ հանգեցնում է գիրության նվազման: 3. Կտավատը բորբոքման վերացման համար Բորբոքային գործընթացն օրգանիզմի ապաքինման բնական գործընթացի մաս է կազմում, սնունդը, թունավոր նյութերը ր ազատ ռադիկալները հանգեցնում են օրգանիզմում ավելորդ բորբոքային գործընթացի: Կտավատի պարունակության մեջ առկա օմեգա 3 ճարպաթթուներն օգնում են վերահսկել բորբոքային գործընթացն ու կարգավորել օրգանիզմում ճարպի պաշարները: 4. Կտավատը բարելավում է մարսողությունը

Դրա պարունակության մեջ առկա հարուստ մանրաթելերը օգնում են հեշտությամբ մարսել սնունդը` պահպանելով սննդարար նյութերը: 5. Կտավատն օգտակար է դաշտանադադարի ժամանակ Կտավատի բաղադրիչները էստրոգեն հորմոնի ազդեցություն են թողնում օրգանիզմի վրա և հեշտացնում դաշտանադադարի ժամանակ ի հայտ եկող խնդիրների հաղթահարումը: 6. Ինսուլինի խանգարումների ժամանակ Օրգանիզմը երբեմն սկսում է չընդունել ինսուլին և գլյուկոզա, ինչը նշանակում է, որ օրգանիզմի բջիջները չեն կարող անհրաժեշտ էներգիա արտադրել կենսունակության համար: Կտավատը, հետազոտությունների ժամանակ, օգնել է վերականգնել ինսուլինի և գլյուկոզայի արտադրողականությունն օրգանիզմում:

Նյութը ' Tert.am Medicine

Комментарии


bottom of page