«Դուք ճիշտ եք, բայց փող չկա»(տեսանյութ)|Ա1+
- 24 нояб. 2016 г.
- 1 мин. чтения
Կառավարության շենքի առջև այսօր կրկին մարդաշատ էր։ Այստեղ էին հավաքվել խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների մայրերը, Կոնդի նախկին բնակիչները, հաշմանդամ օդաչուները, ինչպես նաեւ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները։ «Ա1+»-ի հետ զրույցում նախկին օդաչուներից Սեյրան Սարգսյանն ասաց, որ անցած տասը տարիներին հաշմանդամության չվճարված թոշակները սառեցնելու իրենց առաջարկն անտեսվել է կառավարության կողմից։ «Էդ գումարները, որ տասը տարի չեն վճարվել, դա չենք պահանջում, այլ խնդրում ենք, որ այսուհետ տան այդ ամսական վճարումները, թող գցեն դա սոցապնախարարության վրա։ Դավիթ Հարությունյանը, լինելով արդարադատության նախարար, իր սև գործն արեց, մտածեց՝ ոնց քցի օդաչուներին, եւ քցեց»,-ասաց Սեյրան Սարգսյանը՝ հավելելով, որ նոր կառավարության հետ հույսեր են կապում, քանի որ նոր անդամները իրենց մոտ լուրջ մարդկանց տպավորություն են թողել։ Հաշմանդամ օդաչուները վարչապետին դիմում են գրել, որպեսզի վերջինս ընդունի իրենց. առայժմ պատասխան չկա։



















Комментарии