Поиск
Այվազովսկու ցուցահանդեսը Տրետյակովյան պատկերասրահում գրեթե 600.000 մարդ է այցելել|PanARMENIAN.Net
- Zohrap Amiryan
- 24 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում հուլիսի 29-ից նոյեմբերի 20-ը անցկացված մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուցուցահանդեսը գերազանցել է Վալենտին Սերովի ցուցահանդեսի ռեկորդը` այն գրեթե 600.000 մարդ էայցելել:
«Այվազովսկու աշխատանքների ցուցադրության առաջին իսկ օրերից պարզ դարձավ, որ հանրության հետաքրքրությունն ավելի մեծ է լինելու, քան Վալենտին Սերովի հաջողված ցուցահանդեսի դեպքում: Զանգվածային աժիոտաժի բացասական հետևանքներից թանգարանին հաջողվեց խուսափել նորամուծությունների շնորհիվ: Առաջին անգամ պատկերասրահի աշխատանքում Այվազովսկու ցուցահանդեսի համար մշակվեց այցելությունների սեանսների համակարգը, ներմուծվեց տոմսերի նախնական վաճառքի մեխանիզմը թանգարանի կայքում և տոմսարկղերում»,-ասել են թանգրանաում, գրում է ՏԱՍՍ-ը:
Մանրամասները այստեղ
תגובות