top of page

Կարեն Կարապետյանը հայտարարեց ՀՀԿ-ին անդամակցելու` իր որոշման մասին

  • Zohrap Amiryan
  • 24 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմում է ներկայացրել` անդամագրվելու Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այս մասին Կարապետյանը հայտարարեց ՀՀ կառավարության նոյեմբերի 24-­ի նիստին: ՀՀԿ-­ին անդամակցության մասին հայտարարել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: ՀՀԿ-ի­ն անդամագրվելու դիմումները կքննարկի նոյեմբերի 26-­ին կայանալիք համագումարի ընթացքում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հիմնադրվել է 1990թ.: ՀՀԿ-­ն որպես իր գաղափարախոսության հիմք՝ ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը: 2014թ. մայիսի 24-­ին տեղի է ունեցել ՀՀԿ 15-­րդ համագումարը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում:

Քիչ առաջ` կառավարության նիստի մեկնարկին, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ այսօր ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է գրել: Մանրամասները՝ քիչ անց:

Comments


bottom of page