top of page

ԱՄՆ-ում 1 տոննայից ավել կշռող և շուրջ 2 մետր հասակ ունեցող ցուլ է բնակվում (տեսանյութ)

  • Zohrap Amiryan
  • 24 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ագարակներից մեկում հսկա չափսեր ունեցող ցուլ է բնակվում: Կենդանու տերը պնդում է, որ այն աշխարհի ամենաբարձրահասակ ցուլն է: Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, ընտանի կենդանին ունի 1.95 մետր հասակ և կշռում է 1043 կգ: Հսկա ցուլը իր սովորական ցեղակիցների համեմատ 4 անգամ ավելի շատ է ուտում: Տիրոջ խոսքով` Դենիել անունով ցուլն ամեն օր 45 կգ խոտ և 7 կգ հացահատիկ է ուտում, ինչպես նաև 380 լիտր ջուր է խմում, անգամ 68 կգ կղանք է արտադրում: Կենդանու հսկա չափսերը նկատելի են եղել հենց ծնվելու պահից ի վեր:

Մանրամասներն այստեղ

Comentarios


bottom of page