Արարատ Խանդոյանին տեղափոխել են ցուրտ ու խոնավ պատժախուց (լուսանկար)
- Zohrap Amiryan
- 24 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) եղբորը՝ Արարատ Խանդոյանի նկատմամբ այսօր կիրառվել է կարգապահական տույժ և նրան 5 օրով տեղափոխել են պատժախուց: Արարատ Խանդոյանն իր պաշտպան Արա Ղարագյոզյանի միջոցով հայտարարություն է տարածել, որում նաև գրել է, որ այդ պատժախուց տանելով հաշվի չեն առել իր առողջական վատ վիճակը: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սույնով հայտնում եմ, որ քրեաօլիգարխիկ համակարգի ցուցումով և իմ քաղաքական հայացքների պատճառով ներկայումս ես որպես քաղբանտարկյալ գտնվում եմ ՀՀ ԱՆ «նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: 24.11.2016թ.-ին իմ նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ և ինձ 5 օրով տեղափոխել են պատժախուց: Պատժախուցը գտնվում է նկուղային հարկում՝ ցուրտ և խոնավ, որի պատուհանի ապակին կոտրված է, ցուրտը ներթափանցում է խուց:
Մանրամասներն այստեղ


Comments