top of page

Վահե Ավետյան. «Հայ կատարողները գողանում են ադրբեջանական մուղամները»

  • Zohrap Amiryan
  • 25 нояб. 2016 г.
  • 8 мин. чтения

Ադրբեջանական haqqin.az կայքը ներկայացրել է Վահե Ավետյանի հարցազրույցը, որտեղ նա եվս մեկ անգամ հոխորտացել է հայերից: Ձեզ ենք ներկայացնում Ավետյանի հարցազրույցը.

- Ինչու՞ որոշեցիք հեռանալ Հայաստանից։ Հայկական իշխանությունները հետապնդու՞մ էին ձեզ ։ Ճշմարտության համա՞ր։

- Հայկական իշխանություններ գոյություն չեն ունեցել վերջին հայկական թագավորության կորստից հետո և մինչև այսօր, և եթե այսպես գնա, ես չգիտեմ, երբ կլինեն նմանները։ 1990-ական թթ. սկզբին Հայաստանից ԽՍՀՄ-ի (Ռուսաստան) զորքերի ստիպված դուրս բերելուց հետո՝ մեզ մոտ աշխատող ԿԳԲ-ի և գաղտնի գործակալությունների ջանքերով, երկիրը վերադարձել է հետ՝ 1992 թվականներ։ Ոչ շատերն են այն ժամանակ հասկացել դա։ Ոչ ոք ըստ էության չգիտեր, իրականում ինչ է ԿԳԲ-ն, ինչպես է նա աշխատում, ինչպիսի մեթոդներով։ Ընդամենը խորհրդային ժամանակների այլախոհների փոքր խումբը ինչ որ բանհասկանում էր, սակայն նրանք կարողանում էին մեզ հասցնել այդ պատժիչ և քայքայիչ մարմնի մասին տեղեկությունների ընդամենը մի մասը։

Որպես տիպիկ խորհրդային մարդիկ, մենք համոզված էինք, որմենք ենք ամենախելոքը և ամեն ինչ հասկանում ենք, իսկ գեբիստներն այդ ժամանակներում անում էին ամեն բան, որպեսզի մեկուսացնել նրանց, ովքեր տեղիակ էին գործերին և ձգտում էին այդ մարդկանց այնպես պախարակել հասարակության առջև, որ արդեն ոչ ոք ականջ չէր դնում նրանց կոչերին։ Հանրությունը պատրաստ չէր լսել և իմանալ ԿԳԲ-ի իսկական նկատառումների մասին։ Մենք ունեինք միամիտ հույսեր, որ անկախություն հռչակելուց հետո, նույնիսկ չեկիստներն են դարձել Հայաստանի հայրենասերներ, և նրանք, իհարկե, խաղացել են ժողովրդի հեղափոխական հույզերի հետ, որը բառացիորեն հորթի հրճվանքով խանդավառությամբ վերապրել է ազգային վերածնունդը և հավատացել է կեղծ միասնությանը։ Ազգը համոզվածէ եղել, որ նույնիսկ չեկիստները են հրաժարվել ծառայել Կրեմլին և այսուհետև կպաշտպանեն ազգային շահերը։

Ազդեցություն է թողել նաև այն, որ հայերը միշտ եղել են տհաս ժողովուրդ, հարյուրամյակներով պետականության ոչ մի փորձ չեն ունեցել, չեն ունեցել անվտանգության սեփական կառույցներ։ Ոչ ոքի մտքով անգամ չի անցել, որ անկախություն ձեռք բերելուց հետո հայերը, թող լինեն նույնիսկ և ԿԳԲ-ի գործակալներ՝ կարող են գործել սեփական ժողովրդի դեմ։ ՀԴԲ-ի հիմնադիր Էդգար Գուվերը ասել է, որ, երբ մարդը դեմ առ դեմ է կանգնում դիվային գաղտնապահության մեծության հետ՝ նա հրաժարվում է հավատալ նրան, ինչ տեսնում է իր աչքերով։ Եվ ճիշտ է. հասարակ մարկանց մոտ չափազանց թույլ է հոգեկան կառուցվածքը, որպեսզի մշակել նման տեղեկատվությունը և չխելագարվել սարսափից։

Իմ ուսուցիչներից շատերն են քաղաքականության մեջ՝ խորհրդային ժամանակում շատ բան տեսած այլախոհներ՝ Հայրիկյանըը, Նավասարդյան, Արշակյանը, Բաբայանը։ Սակայն նույնիսկ նրանք չկարողացան նկարագրել այն դժողքը, որը անցել են։ Նախ և առաջ նրանք գտնվում են համակարգի մշտական աքցաններում։Իսկ երկրորդը՝ ես չեմ բացառում, որ նույնիսկ նրանք լիովին չեն գիտակցել չարիքի ողջ ճիշտ գործող մեխանիզմը։ Ինձ համար լրիվ պատկերը քիչ թե շատ բացվել է՝խորհրդային ԿԳԲ-ի նմանակ, արևելագերմանական Շթազի արխիվների ուսումնասիրությունից հետո, երբ նրանք բացվել և մատչելի են դարձել հասարակ մահկանացուների համար։ Եվ ես սարսափի մեջ սկսեցի գրել այդ մասին՝ այն հույսով, որ իմ հայրենակիցները վերջապես կհասկանան, թե ահաբեկչության ինչպիսի մեքենա է մեզ ղեկավարում, ինչպիսի ճիրանների մեջ ենք մենք իրականում ընկել։ Սակայն պաշտոնական քարոզչությունը ուժեղ էր ինձնից, նա ունի տեղեկատվության սեփական խոսափողեր և անցանկալիների ոչընչացման ինստիտուտ։ Մարդիկ սկզբում ծիծաղում էին ինձ վրա, ասում էին, որ ԽՍՀՄ-ը վաղուց անհետացել է իր բոլոր կառույցների հետ մեկտեղ, և այն, ինչում ես փորձում եմ նրանց համոզել՝ ընդամենը իմ հիվանդ երևակայության արգասիքն է։

Այսօր արդեն չկա ոչ մի հայ, ոչ երկրում, ոչ արտասահմանում, ով չգիտի, թե ինչի մասին եմ ես նախազգուշացրել 15 տարի առաջ, և ոմանք սկսել են գիտակցել, որես ճիշտ եմ եղել։ Սակայն այդ ժամանակ, ըստ ավանդության, բոլորը իրենց շատ խելոք և կրթված էին համարում, և ինձ հայտարարեցին ոչ ադեկվատ։ Թեև, շատերի համար ես այդպիսին եմ մնացել մինչև այսօր: Հանրությանն այդ կարծիքի մեջ համոզել համար աշխատում են երկրի ողջ ծախու մամուլը և սոցիալական ցանցերում իշխանության գործակալների ջոկատը։

Առաջինը, ինչ կազմակերպել են գեբիստները իրենց վերադարձից հետո, դա հրոսակախմբեր են, որոնց զինյալները Ղարաբաղում «հերոսների» են հաստատվել՝սպանելով և արտաքսելով ադրբեջանցիներին, անմեղ գյուղացիներին, խաղաղ բնակչությանը, իսկ «Անկախության բանակի» հրամանատարներին և զինվորներին՝ երկրում իրենց միակ թշնամիներին մեկ առ մեկ ոչնչացրել են։ Իմ կյանքի հանդեպ երկու անհաջող մահափորձից հետո, ես հեռացել եմ երկրից, դուրսեմ բերել իմ ընտանքը, նպատակադրվելով, այնուամենայնիվ վերադառնալ։ Կինս և երեխաներս հանդիսանում են իմ միակ խոցելի տեղը և այդ տմարդները, եթե չէր հաջողվում մարդկանց կոտրել ֆիզիկապես և բարոյապես, խփում էին թույլ տեղերին։

Հարկ է ասել, որ այդ ժամանակներում ես ինքս էլ շատ բան չէի հասկանում։ Եղել եմ անվախ և նույնիսկ ֆանատիկ զինվոր և քիչ անհեթեթություններ չեմ արել։ Եվ հատկապես այնպիսիները, ինչպիսին ես եմ, սկզբունքայիններին և անվախներին չեն ցանկացել տեսնել երկրում, հաճախակի կենդանի չթողնելով։ Իմ վրա մեծ ազդեցություն գործած Աշոտ Նավասարդյանը՝ իմ կուսակցական ղեկավարը և «Անկախության բանակի» գլխավոր հրամանատարը ուրիշներից ավելի շուտ էգիտակցել և ինձ ասել, որ պետք է գնամ արտասահման։

«Մեզ բոլորիս սահմանազատել են, համոզում էր նա։ - Դու երիտասարդ ես, առայժմ այնքան էլ նկատելի չես իշխանություններին, գիտես անգլերեն։ Գնա, սովորի, գտի կազմակերպված համակարգի դեմ պայքարի միջոցը։ Առայժմ մենք նման բան չունենք»։

Ինձ տարիներ հարկավոր եղան, որպեսզի հասկանալ, ինչ և ում էր նա նկատի ունեցել՝ ասելով «սահմանազատելու» մասին, սակայն ես տեսնում էի, թե ինչպես են թիկունքից կրակոցով մեկը մյուսի հետևից զոհվում մեր հրամանատարները։ Մտքովս անցավ, որ շուտով կգա նաև իմ հերթը։ Մահափորձը՝ հատկապես երկրորդը, դարձավ վերջին ազդանշանը, որպեսզի ես լքեմ երկիրը։

- Դուք Հայաստանում խաղաղասիրական շարժման պիոներներից մեկն եք և ահա արդեն մի քանի տարի ձեր երկրի քաղաքական ղեկավարությանը՝ռազմատենչ քաղաքականությանը վերջ տալու կոչ եք անում։ Շատերն են համոզված, որ առանց ղարաբաղյան խնդրի լուծման՝ անհնար է կառուցել նոր, զարգացած և երջանիկ Հայաստան։ Այս իշխանության օրոք անհնար է խաղաղության հասնել, իսկ հայ հասարակության դիմադրությունը բավարար չ էարմատական փոփոխությունների համար։ Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է ձեռնարկել այդ խնդրի լուծման համար։

- Այո, ես Հայաստանի առաջին խաղաղասերներից մեկն եմ, սակայն ինձ պիոներ անվանել այն դեպքում, երբ եղել են ու կան Գեորգի Վանյանը և ԼուիզաՊողոսյանը՝ չեմ կարող։ Առանց նրանց ես կմնայի ընդամենը խաղաղասեր գրող, այլ ոչ թե մարտնչող։ Այն, ինչ մենք անվանում ենք խաղաղասիրություն՝ բարդ ինստիտուցիոնալ աշխատանք և բարդ գիտություն է։ Առայժմ մարդիկ դրա մասին գիտեն միայն կոչերով և գրականությամբ։ Սակայն դա խաղաղասիրական ջանքերի միայն մի մասն է։ Այդ դժվար, քրտնաջան, ամենօրյա և վտանգավոր աշխատանքը իրենց վրա էեն վերցրել Լուիզան և Գեորգին։ Հայաստանից յուրաքանչյուր խաղաղասիրական նախաձեռնության հետևում կանգնած են այդ երկու մարդիկ։

Անձամբ ես երբեք և ոչ մի բանի կոչ չեմ արել հայկական իշխանություններին։ Կրկնում եմ. դրանք չեն եղել ու չկան։ Իսկ ահա հայ հասարակությանը քաղաքացիական անհնազանդության կոչ եմ անում 1992 թվականից։ Համոզված եմ, որ մեր բոլոր ղեկավար մարմինները, նրանց բոլոր երեք հերթափոխերը՝ իրենց նախագահների, խորհրդարանների, կառավարությունների և տեղական մարմինների հետ միասին հարկավոր էր կալանավորել և դատել մարդկության դեմ հանցագործության համար։ Բոլոր նրանք, ովքեր եել են ու այժմ էլ նրանց շարքում են՝ պետք է հեռացվեն մեր հասարակությունից։ Այդ ժամանակ, կարող է պատահել՝ կհաջողվի հասնել խաղաղության։

- Եկեք վերադառնանք անցյալին։ Դուք 1988 թվականին ինչպե՞ս ընկելիցիք Ղարաբաղի համար հայկական ժողովրդական շարժումը։ Դուք մասնակցում էի՞ք ցույցերին ։

- Ընդհանրապես շարժումները սկսվել են ոչ թե Ղարաբաղի, այլ անկախության համար և ես, ինչպես նաև մյուսները՝ դուրս եմ եկել ամենաառաջին ցույցին։ Իսկ իմ կուռքը՝ Պրույր Հայրիկյանը այն ժամանակ էլ դեմ էր Ադրբեջանի հետ հակամարտությանը, հիանալի հասկանալով, որ դա մեզ կնետի երկարատև ու արյունոտ պատերազմի մեջ, որի պատճառով Հայաստանը չի կարողանա ազատվել ԽՍՀՄ-ից։ Սակայն ես ինձ թույլ եմ տվել մանիպուլյացիա անել, քանի դեռ չէի հանդիպե լանսովոր մարդուն՝ Աշոտ Նավասարդյանին և չէի լսել նրա խոսքերը։ Երբ նրան արտաքսեցին և փոխարինեցին Ղարաբաղի Կոմիտով, ես նրա ու նրա զինակիցների շնորհիվ արդեն սկսեցի հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Հետագայում նա դարձել է իմ կուսակցության՝ ՀՀԿ-ի (Հայաստանի հանրապետական կուսակցություն) առաջնորդներից մեկը, որի մեջ ես ունեի թիվ երկու կուսակցական տոմսը։

- Այդ ժամանակ որտե՞ղ էիք աշխատում դուք։

- Սկսնակ գործարար էի, ունեի մեծ ֆիրմա և ջերմոցային համալիր։

- Ե՞րբ եք դուք վերաիմաստավորվել ու գիտակցել, որ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է և հարկավոր է ապրել այլ ձևով։

- Ինչպես արդեն նշել եմ, ինձ չէր ոգևորում ղարաբաղյան շարժումը, ընդհակառակը՝ նույնիսկ անհանգստացնում էր։ Ամենասկզբից իմ գաղափարախոսական դաստիրակների շնորհիվ գիտեի, որ դա չեկիստական նախագիծ է։ Բայց այն, որ պետք է այլ ձևով ապրել՝ ինձ ոգեշնչել են մանկուց. իմ ծնողները՝ երկուսն էլ եղելեն այլախոհներ և հակասովետականության գաղափարը միշտ է հնչել մեր տանը։ Ես դրա հետ եմ մեծացել։

- Հայաստանում շատերն են ձեզ մեղադրում նրանում, որ դուք վիրավորում եք սեփական ժողովրդին։ Ձեզ անվանում են սկանդալային մարդ։ Ինչու՞ եք դուք ընտրել այդ դժվարին ուղին։

- Ոչ մի կերպ չեմ հասկանում, ինչով կարող եմ ես վիրավորել սեփական ժողովրդին։ Ես իմ կյանքն եմ տվել իմ ժողովրդին։ Թողել եմ սեփական գործերս, ընտանիքս, բանկերից վարկեր եմ վերցրել, որպեսզի Երևանում դպրոց բացեմ։ Իմ բոլոր նախաձեռնությունները վճարել եմ սեփական գրպանից։ Ընտանիքին ու երեխաներին նույնպես ինքս եմ պահել։ Միայն ԿԳԲ-ի մարդիկ, որոնց ես ջրի երես եմ հանում, կարող են հավատացնել, որ ես վիրավորում եմ սեփական ժողովրդին։ Ես գիտակցաբար վիրավորում եմ չեկիստներին և միայն չեկիստներին։ Ինձ անվանում են ամեն կերպ. ես դավաճան եմ, ես գործակալ եմ, և այլն։ Դա գէբիստների փորձված մեթոդն է. մարդու վրա սուտ մեղադրանք բարդել և պախարակել հանրության աչքում։ Չեկիստները իրենց գործակալության միջոցով ապատեղեկատվություն տարածելով՝ զրպարտում են բոլորին, ովքեր պայքարում են նրանց դեմ։ Ընդ որում մարդիկ երբեմն չեն հասկանում, որ ընկել են չեկիստների ցանցը։

Իսկ էպատաժությունը ինձ վերագրում են իմ, ոմանց կարծիքով, տարօրինակ վարմունքիս համար, ինչպես ԱՄՆ-ում դաշնակների բացահայտումը, կամ Բաքու այցը։ Բոլորին, ովքեր չեն մտնում տեղեկատվական շրջափակման զոհերի նեղ շրջանակների մեջ՝ անվանում են էպատաժայիններ։ Ես համաձայն չեմ նման բնութագրմանը, այն նվաստացնում է իմ գործողությունները։ Ինձ անվանում են նաև թուրք, ադրբեջանցի, քողարկված հրեա, մասոն, սիոնիստ և նույնիսկ ծածուկ վրացի։ Տա աստված, երբևիցե կհասկանամ, թե դա ինչ բան է։

- Դուք բացահայտորեն ասում եք, որ հայ երգահաները և կատարողները գողանում են ադրբեջանական մեղեդիները։ Դուք ինչու՞ եք հանգել այդ եզրակացության։

- Երբեք չեմ ասել, որ հայ երգահաները գողանում են ադրբեջանական երաժշտությունը։ Հայ երգահաները ստեղծել են «Սպարտակ» բալետը և Լերմոնտովի «Մասկարադ» ողբերգության համար երաժշտություն։ Այ նրանում, որ այսպես կոչված ռաբիզի հայ կատարողները գողանում են ադրբեջանական մուղամի մեղեդիները, դրանք այլափոխում և ներկայացնում են, որպես հայկական երաժշտություն՝ ես համոզված եմ։ Եվ դրանում անսովոր ոչինչ չկա՝ ողջ հայկական մտավորականությունը այդպես է կարծում։ Եվ դա ակնահայտ է։ Դրա համար անպայման չէ ունենալ երաժշտական կրթություն, բավական է միայն միջին երաժշտական լսողություն ունենալ։ Միայն անամոթ սուտասանը կարող է դրա հետ չհամաձայնվել։ Այնպես որ, ես այդ հաստատման մեջ ամենևին էլ յուրօրինակ չեմ։ Բայց այստեղ ի՞նչ կապ ունի մեր ժողովուրդը։ Միշտ հեշտ է արագ գտնել թշնամուն և ողջ պատասխանատվությունը բարդել նրա վրա, այդպես չէ՞ արդյոք։Այդպես բոլորին հարմար է ապրել։

Իսկ իմ բազմաչարչար ժողովրդին ես սիրում եմ ամբողջ սրտով, ամբողջ ոգով, և կյանքս միայն նրան եմ տալիս։ Իսկ ինչ է «իր կյանքը դարձնել առավել հեշտ», ընդհանրապես չգիտեմ։ Կարող էի մնալ իմ երկրում, իմ ՀՀԿ-ում, բոլորին կկախեի ականջներից, ով զրպարտում է ինձ, ինչպես նմանների հետ վարվում են նույնիսկ նրանք, ովքեր հանրապետականների կոշիկներ են մաքրում։

Առայժմ նրանք դեռ քիչ է, որ պախարակում ինձ վրա, սակայն նույնիսկ վիրավորում են իմ հանգույցալ մորս, սպառնում են բռնաբարել ու սպանել իմ երեխաներին։Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե նրանք ինչեր են գրում իմ հնգամյա աղջկա մասին։ Սեղմելով ատամներս, ես ձգտում եմ չնեղանալ հոգեկան հիվանդ և ոչ ադեկվատ հայրենակիցներից և շարունակում եմ ծառայել նրանց՝ չստանալով ոչ մի նյութական, կամ հոգևոր վարձատրություն։ Առայժմ ինձ վարձատրել են միայն բանտարկություններով, զրպարտությամբ, բանտերով, վտարմամբ …։ Ամեն օր կրկնում եմ Հիսուս Քրիստոսի խոսքերը. «Աստված իմ, ներիր նրանց, նրանք չգիտեն ինչ են անում»։ Դա օգնում է հոգեպես չկոտրվել և շարունակել աշխատել, ծառայել ժողովրդին, ինչպես արել եմ իմ ողջ գիտակցական կյանքում։

Սակայն ոչ ոք նույնիսկ չվրդովվեց, երբ գողացան իմ երեխային։ Այդ ժամանակ Երևանից ինձ վերջնագիր ներկայացրին։ Բայց ինչպես նեղանալ այն մարդկանցից, ում 25 տարի առաջ ծնկի են բերել, կոտրել են նրանց ոգին և նրանք այդպես էլ չեն բարձրացել։

- Դուք այցելել եք Բաքու, շփվել եք տեղի ադրբեջանցիների հետ։ Դուք համոզված ե՞ք, որ Քոչարյանի համոզմունքների հակառակ՝ հայերը և ադրբեջանցիները էթնիկապես համատեղելի են։

- Միայն մենք ենք պակաս, քննարկելու այդ կոմերիտական ակտիվիստի հիմարությունը։ Միայն տխմարը կարող է նման բան ասել։ Հոմո սապինսը, ինչպես հայտնի է, շատ ընդհանուր բան ունի նույնիսկ պրիմատներ՝ շիմպանզեների, օրանգուտանների և այլնի հետ, իսկ տգետը միևնույ կենսաբանական ձևը անվանում էգենետիկորեն անհամատեղելի։ Երբևցե հայերը ամոթից կվառվեն, որ նրանց ղեկավարել է այդպիսի անկիրթ, պլինթուսից ցածր մտավորական մակարդակով կիսագրագետ մարդը։

- Ձեզ ինչ որ բան զարմացրե՞լ է Բաքվում։ Կարող է մի բան դուր է եկել, իսկ մեկ այլ բանը՝ ոչ։

- Խոստովանում եմ, կարծում էի կտեսնեմ խորհրդային քաղաք՝ քարուքանդ ճանապարհներ, հին տներ, ինչ որ կերպ հավաքված պանելային հինգհարկանիներ։ Մի խոսքով, մինչև հիմա ինչպիսի տեսքով են խորհրդային քաղաքները։ Սակայն այժմ, բացարձակապես կարող եմ ասել, որ նախկին ԽՍՀՄ-ում չեմ տեսել ավելի գեղեցիկ քաղաք։ Այ սա և զարամացրել, ու դուր է եկել ինձ։ Ինչը դուր չի եկել, առայժմ չկարողացա քննարկել՝ դրա համար հարկավոր է ման գալ ազատ, առանց պահակության։ Ես ունեմ ընդհանրապես խելքի քննադատական կերտվածք. նույնիսկ դրախտում քննադատելու բան կգտնեմ։

Ինչ վերաբերում է Բաքվին, ապա դրանով կզբաղվեմ իմ այստեղ հաջորդ այցի ժամանակ։ Այս անգամ ես եկել եմ ոչ թե քննադատելու, այլ կամուրջներ ստեղծելուհամար։ Եղել են ուրիշ առաջնահերթություններ։

- Դուք ձեր կյանքը նվիրել եք խաղաղապահությանը։ Ձեր նման մարդկանց վրա է ընկնում ՝ երկար թշնամությունից հետո վստահության փխրուն կամուրջ կառուցելու դժվարին խնդիրը։ Դուք մինչև վերջ կգնա՞ք։ Որքա՞ն երկար կլինի այդ ուղին։

- Խաղաղությունը արդեն տիրում է, ուղղակի ոչ բոլորն են առայժմ նկատում դա։ Կգնամ արդյո՞ք մինչև վերջ։ Անկասկած։ Եթե դուք նկատել եք՝ իմ հոդվածներում, հրապարակային ելույթներում ես երբեք իմ հետևից չեմ թողնում նահանջելու հնարավորություն։ Դա անում եմ դիտավորյալ, որովհետև դժվար է կռահել, երբ և ինչպես կարող է մարդը կոտրվել։ Ես նմանապես խոցելի եմ, ինչպես ձեզնից յուրաքանչյուրը և չգիտեմ, որքան երկար կբավարարի իմ ուժը։ Հետևաբար, քանի դեռ դա կա՝ գիտակցաբար ոչնչացնում եմ նահանջի բոլոր ճանապարհները, որպեսզի հետ չդառնամ, հոգեպես չընկճվեմ, եթե կորցնեմ իմ վստահության ողջ վարկը, որը վաստակել եմ դժվար աշխատանքով ու տանջանքներով։ Ես նահանջելու տեղ չունեմ։ Իսկ եթե տեսնեք, որ ես նահանջել եմ, հրաժարվել եմ իմ խոսքերից, իմացեք, որ ինձ կոտրել է ԿԳԲ-ն։ Այդ ժամանակ թքեք իմ երեսին, արհամարեք որպես կեղծարարի և մոռացեք որպես անարժան մարդու։ Եվ ոչ մի դեպքում մի խղճացեք։ Իսկ վերջին 20 տարիների ընթացքում մենք շատ ենք տեսել ընկճվածներին և Հայաստանում, և Ադրբեջանում։

Comments


bottom of page