top of page

Միքայել Վարդանյանը 130 մլն դրամ նվիրաբերեց Արցախին

  • Zohrap Amiryan
  • 25 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Մեկնարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը, որն այս տարի անցկացվում է «Իմ Արցախը» խորագրի ներքո: Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Կշարունակվեն նաեւ նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում եւ Արցախում:

Ինչպես շaտ բարերաներ, այնպես էլ Գրանդ Հոլդինգ ընկերության նախագահ Միքայել Վարդանյանը 130 մլն դրամ հատկացրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Նյութը ' magnis.news

Comments


bottom of page