top of page

Սեռական սառնություն. առաջացման պատճառները

  • Zohrap Amiryan
  • 25 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Սեռական սառնությունը (ֆրիգիդություն) սեռական մերձեցման ժամանակ սեռական բավարարություն ստանալու կնոջ անընդանուկությունն է: Հանդիպում է բավականին հաճախ: Մանկածնության ֆունկցիան չի խանգարվում: Կանայք, որոնց մոտ գրանցվում է սեռական սառնություն, կարող են կանոնավոր սեռական կյանք վարել, սակայն հեշտանքի զգացումը նրանց մոտ բացակայում է, ինչ վերաբերվում է սեռականհակմանը, ապա այն ինչ– որ չափով իջած է: Այս երևույթը գրանցում է մշտական և ժամանակավոր ձևեր: Սեռականսառնությունն ունենում է նաև սեռական հարաբերությունների նկատմամբ արտահայտված տհաճության զգացում: Այսպիսի կանայք հաճախ անտարբեր են սեռական կյանքի հանդեպ: Որոշ դեպքերում, սակայն, կարող է հաճելի գրգռվածություն գրանցվել, եթե սեռական սառնությունը թույլ է արտահայտված: Սեռական սառնության պատճառները բազմաթիվ են: Ամենից հաճախ հանդիպողը սեռական զգացմունքի ուշացած զարգացումն է: Այս դեպքում կնոջ սեքսուալության զարգացման հետ մեկտեղ սեռական սառնությունն անհետանում է: Որոշ դեպքերում էլ այդ երևույթը կապված է մանկականության (ինֆանտիլիզմի) հետ, երբ սեռական զարգացման ավարտը տևում է մինչև 26-28 տարեկանը: Սեռական սառնության պատճառ կարող են հանդիսանալ նաև հոգեկան տրավմաները, քանի որ կնոջ մոտ այդ երկու ոլորտները խիստ փոխկապակցված են, ուստի ցանկացած խնդիր, զգացմունք, վախ կամ այլ անբարենպաստ գործոն կարող է իր անուղղելի հետքը թողնել նրա վրա: Հաճախ սեռական սառնությունը հանդիսանում է գլխուղեղի օրգանների ախտահարման, թմրամոլության և այլ ախտանիշների արդյունք: Երբեմն դրա հիմքում ընկած է հոգեբանասեքսուալ ֆունկցիաների բնածին անբավարարությունը: Այս տիպն ունի մարմնակազմվածքային անվանումը, որի դեպքում կինը երբեք ի վիճակի չի լինում հեշտանք զգալ, նրանք ընդհանրապես հակում չունեն արական սեռի նկատմամբ: Սակայն շատ հաճախ կնոջ մոտ սեռական բավարավածության բացակայությունն առավել հաճախ ոչ թե սեռական սառնության, այլ սեռական կյանքի աններդաշնակության արդյունք է: Դրա հետ կապված` կանոնավոր սեռական կյանքի պայմաններում հեշտանքի բացակայության դեպքում անհրաժեշտ է դիմել սեքսապաթոլոգի:

սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Comments


bottom of page