Ժոզե Մոուրինյո. «Այսպիսի խաղը Մխիթարյանին իրավունք է տալիս հավատալ, որ նա կմասնակցի նաև հաջորդ հանդի
- Zohrap Amiryan
- 25 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Ժոզե Մոուրինյոն Եվրոպա լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ֆեյենորդ» (4:0) խաղի ավարտից հետո խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին, ով երեկ երկրպագուների կողմից ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
«Այսպիսի խաղը Մխիթարյանին իրավունք է տալիս հավատալ, որ նա կմասնակցի նաև հաջորդ հանդիպմանը:
Այժմ նա պետք է ավելի լավ խաղա Պրեմիեր լիգայում, քանի որ ԱՊԼ-ը դա լրիվ ուրիշ մակարդակ է: Նա պետք է ևս մեկ քայլ կատարի: Ակնհայտ է, որ հիմա նա ավելի վստահ է: Այսպիսի խաղը Մխիթարյանին իրավունք է տալիս հավատալ, որ նա կմասնակցի նաև հաջորդ հանդիպմանը: Նա պետք է այսպես հանդես գա նաև Պրեմիեր լիգայում, ֆիզիկապես ավելի ուժեղ խաղալով և ավելի ագրեսիվ գործելով:
Ինչ վերաբերվում է նրա խաղային որակներին, ապա մենք գիտենք, թե ինչու ենք հենց նրան գնել: Գիտենք, որ նա տեխնիկապես շատ ուժեղ և խելացի ֆուտբոլիստ է, ով շատ լավ է կարդում խաղը: Միայն կարող եմ գովալ նրա ցուցադրած խաղը, քանի որ նա իսկապես շատ լավ խաղաց»,- ասել է Մոուրինյոն:
Comments