Поиск
Այսօր առավոտյան լույս աշխարհ է եկել ապրիլյան պատերազմի օրերին զոհված Գեղամ Մկրտչյանի և Անուշի բալիկը
- Zohrap Amiryan
- 25 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Այսօր օրը բացվեց ավետիսով: Ստեփանակերտի ծննդատանը առավոտյան լույս աշխարհ է եկել ապրիլյան պատերազմի օրերին զոհված Գեղամ Մկրտչյանի և Անուշի բալիկը: BlogNews.am-ը կապ է հաստատել նորաթուխ մայրիկի հետ, շնորհավորել ու տեղեկացել փոքրիկի ու Անուշի որպիսության մասին: «Աղջկաս հետ ամեն ինչ լավ է, ծնվել է 3.700 կգ քաշով և 51 սմ հասակով»,- հեռախոսազրույցում ասել է Անուշը: Հարցին, թե ինչ ապրումներ ունի այս պահին, Անուշը հուզվել է: BlogNews.am-ը հեռախոսազրույց է ունեցել նաև Գեղամի եղբոր հետ, ով տեղեկացրել է, որ բոլոր հարազատներով ծննդատան բակում են և սպասում են բժիշկների թույլտվությանը՝ Անուշին ու նորածնին տեսակցելու համար: Հիշեցնենք, որ Անուշն ու Գեղամը ապրիլյան պատերազմից 6 ամիս առաջ էին ամուսնացել:
Մանրամասներն սկզբնաղբյուրում

Comments