20 տարվա անպտղությունից հետո զինծառայողի ընտանիքում զույգ է ծնվել
- Zohrap Amiryan
- 24 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Ս.թ. նոյեմբերի 17-ին «Շենգավիթ» ԲԿ-ում 40-ամյա Գ.Խ.-ն զույգ աղջիկներ է լույս աշխարհ բերել 20 տարվա երկար սպասումից հետո: Զինծառայող ամուսինները դիմել էին «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն, որտեղ էլ խնդիրը հայտաբերելուց հետո, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի պատասխանատվությամբ կատարվել էր արտամարմնային բեղմնավորում ՝ Պաշտպանության նախարարության ֆինասական աջակցությամբ: Բաղձալի հղիության արդյունքից հետո ս.թ. դեկտեմբերի 17-ին «Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգ Ռուբեն Թևոսյանի միջամտությամբ կատարվել է կեսարյան հատում, ծնվել են զույգ աղջիկներ՝ 1450 գրամ քաշով և 46 սմ հասակով: «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանի մեկնաբանությամբ՝ երեխաները ծնվել են բավարար վիճակում: Կյանքի առաջին ժամերի ընթացքում մեկ երեխայի մոտ սկսել է զարգանալ շնչառական խնդիրներ և ինչպես կլինիկական հետազոտության արդյունքում պարզվել է՝ երեխայի մոտ առկա է եղել փափուկ քիմքի ուռուցքանման գոյացություն, որն էլ հենց ստեղծել է մեխանիկական շնչարգելություն:
Մանրամասներն այստեղ
Comentarios