top of page

Գյուլնարա Քարիմովան չի մահացել?

  • Zohrap Amiryan
  • 25 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Ամերիկյան BuzzFeed պարբերականը, վերլուծելով Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի շուրջ շշուկները, ավելի ճշմարիտ է համարում տեղեկատվությունն այն մասին, որ Գյուլնարան թաքնվում է Տաշկենտում՝ ԱՄՆ դեսպանատանը։

Ինչպես նշում է պարբերականը, հայտնի է, որ Գյուլնարա Քարիմովան սերտ համագործակցում է ԱՄՆ դեսպանի հետ։ Հոր հիվանդության ժամանակ «թագադրված արքայադուստրը» փորձել է օգատգործել իր կապերն ԱՄՆ-ում, որպեսզի Ուզբեկստանում ապահովի իշխանափոխություն։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին այն մասին, որ Գյուլնարա Քարիմովային թունավորել են, ինչի հետևանքով նա նոյեմբերի 5-ին մահացել է։ Ավելի ուշ Քարիմովայի որդին հերքել է լուրը՝ նշելով, որ իր մայրը ողջ է, սակայն գտնվում է տնային կալանքի տակ։

Մանրամասներն այստեղ

Comments


bottom of page