«ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը որոշում է կայացրել փոխվել».Կարեն Կարապետյան
- Zohrap Amiryan
- 26 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Անդամագրվելով ՀՀԿ-ին վարչապետ Կարեն Կարապետյանը մեկ ուշագրավ հայտարարություն է արել` հիմնավորելով սեփական որոշումը.
«ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը որոշում է կայացրել փոխվել»:
Փաստացի, պարոն Կարապետյանը հայտարարում է, որ եթե ՀՀԿ-ն չցանկանար փովել` նա չէր մտնի այդ կուսակցություն, և մյուս կողմից` նա մտնում է ՀՀԿ մասնակցելու կամ գլխավորելու ներկուսակցական փոփոխությունների գործընթացը:
Կփոխվի՞ ՀՀԿ-ն, թե` ոչ, ցույց կտա ժամանակը, բայց մեկ բան հստակ է` ՀՀԿ-ում իսկապես կա փոփոխությունների կարիք, քանզի շատ հաճախ այս կուսակցության գաղափարներն ու ծրագրերը և դրանք առաջ տանողներն ու դրանց մասին խոսացնողները` անհամատեղելի են, և դա է պատճառը, որ հասարակության մի մեծ մաս կամ չի ընկալում ՀՀԿ-ի գաղափարներն ու ծրագրերը, կամ` չի հավատում դրանց:
Ի դեպ, նման խոշոր կուսակցությունները, եթե ցանկանում են խուսափել լճացումից և արդյունավետ իրացնել սեփական իշխանությունը, ապա պարտավոր են ինքնամաքրվել և կուսակցության դռները բաց պահել առողջ և հայրենասեր անհատների առջև:
Kommentit