Ձմեռը կլինի վայրիվերումներով, ձնառատ, և շատ տաք, շատ ցուրտ եղանակները կհաջորդեն միմյանց. Գագիկ Սուրե
- Zohrap Amiryan
- 26 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Այս տարի ձմեռը կլինի վայրիվերումներով՝ շատ տաք և շատ ցուրտ եղանակները կհաջորդեն միմյանց. այսօր հրավիրված ասուլիսին ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մեր հանրապետության տարածքը այդ երեք ամիսներին էլ շատ հաճախ ենթարկվելու է հիմնականում Սկանդինավիայի կողմից ներթափանցած արկտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցությանը, որոնք առաջացնելու են օդի ջերմաստիճանի լուրջ նվազումներ՝ առատ ձյուն, բուք և այլն, այսինքն՝ կզգացվեն բավականին սառնամանիքային եղանակներ, և նաև շատ հաճախ կենթարկվենք Մերձավոր Արևելքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությանը, որի արդյունքում էլ այդ օրերին կնկատվի օդի ջերմաստիճանի զգայի բարձրացում»,-ասաց նա: Գագիկ Սուրենյանը բացատրեց, որ ձմռան ընթացքում կլինեն և՛ շատ սառնամանիքային օրեր, երբ ջերմաստիճանը ցածր կլինի -7-ից -10 աստիճանով, ձյան առատ տեղումներ կլինեն, և՛ շատ տաք օրեր, որ կլիմայական նորմայից բարձր կլինի 8-ից 10 աստիճանով: ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը նշեց, թե բոլոր երեք ամիսներին էլ տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին: «Այսինքն՝ դա բերում է այն եզրակացության, որ սպասվում է ձնառատ ձմեռ, բայց նաև կլինեն օրեր, որ հովտային շրջաններում կլինեն նույնիսկ անձրևներ»,-ասաց նա:
Մանրամասներն այստեղ
Comments