top of page

ՀՀԿ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը

  • Zohrap Amiryan
  • 26 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

ՀՀԿ համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Նրա թեկնածությունն առաջադրել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Հաշվի առնելով, ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին քաղաքական հարուստ փորձը եւ մեր մեծ վստահությունը կուսակցության նախագահի նկատմամբ, որպես համագումարի պատվիրակ, առաջարկում եմ Սերժ Ազատի Սարգսյանին գրանցել որպես ՀՀԿ նախագահի թեկնածու»,-ասաց նա:

Երբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դիմելով ներկաներն եւ հարցրեց՝ այլ թեկնածուներ չկան՞, եւ ցանկացավ շարունակել, Սերժ Սարգսյանը միջամտեց. «Ինչի՞ ես շտապում»:

«Արդեն ասացին՝ չկա, պարոն նախագահ»,-արձագանքեց Աշոտյանը:

«Նկատի ունենալով, որ առաջադրվել է մեկ թեկնածու, Արմեն Աշոտյանն առաջարկեց ՀՀԿ-ի կանոնադրության համաձայն, ՀՀԿ նախագահի ընտրությունը ներկայացվի բաց եղանակով:

Սերժ Սարգսյանն ընտրվեց միաձայն:

Comments


bottom of page