Поиск
Մինսկի բնակիչը մեկ ամիս շարունակ գիշերները քնել է մեքենայում, որպեսզի գտնի իր մեքենան քերծող չարագոր
- Zohrap Amiryan
- 26 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Tert.am-ը մեջբերելով segodnya.ua կայքը, գրում է.
Մինսկում տղամարդը մեկ ամիս շարունակ ստիպված է եղել գիշերել իր ավտոմեքենայում, որպեսզի կարողանա հայտնաբերել պարբերաբար իր մեքենան վնասող անհայտ անձին: Կես տարվա ընթացքում տուժածի մեքենայի վրա հայտնվել է 20 քերծվածք, սակայն այդպես էլ չէր հաջողվում գտնել չարագործին: Ընդ որում՝ վարորդը հավատացրել է, որ մեքենան միշտ կայանել է թույլատրելի վայրում և չի խանգարել որևէ մեկին: Նա դիմել է ոստիկանություն, սակայն չարագործին այդպես էլ չի հաջողվել գտնել։ Այդ ընթացքում տղամարդը փորձել է նույնիսկ կապի դուրս գալ իր մեքենան քերծող անհայտ անձի հետ՝ թողնելով մեքենայի վրա գրություն, սակայն՝ ապարդյուն:
Մանրամասները սկզբնաղբյուրում
Comments