Հրաչյա Մուրադյան․ Սա անում եմ, որ ոչ մի մոր աչքը ճանապարհին չմնա|Ազատություն ռ/կ
- Zohrap Amiryan
- 26 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ հրապարակեց ընդդեմ Հայաստանի կառավարության՝ պարտավորեցնելով 50 հազար եվրո վճարել Սուրեն Մուրադյանի ընտանիքին,-գրում է azatutyun.am կայքը:
Ստրասբուրգի դատարանի վճռին բանակում մահացած զինվոր Սուրեն Մուրադյանի ընտանիքը սպասել է 5 տարի։
Հայրը՝ Հրաչյա Մուրադյանը ինչ-որ տեղ մխիթարանք է համարում որդուն կորցնելուց 14 տարի հետո Հայաստանից դուրս արձանագրած իր հաղթանակը․ - «Ես համարում եմ խայտառակություն: Ինչի՞ պիտի գնա Եվրոդատարան․․․ Ես իմ երկրում իմ հարցերը լուծեի, համապատասխան մարդիկ ստանային իրենց պատիժը: Եթե ժամանակին իրանք բացահայտեին, ժամանակին պատժեին: Նույնիսկ ես իրանց ասում էի՝ ճիշտը ասեք, ես պատրաստ եմ ներելու»:
Երեկ Ստրասբուրգի դատարանը վճիռ հրապարակեց ընդդեմ Հայաստանի կառավարության՝ պարտավորեցնելով 50 հազար եվրո վճարել Սուրեն Մուրադյանի ընտանիքին։ Եվրոպական դատարանը գտել է, որ խախտվել է զինվորի կյանքի իրավունքը, որ Հայաստանի կառավարությունը չի կատարել իր հսկողության ներքո գտնվող անձի կյանքը ապահովելու պարտավորությունը, ինչպես նաև արդյունավետ քննություն չի կատարել նրա մահվան հանգամանքները պարզելու համար։
Զինվորի ծնողների խոսքով, օտար երկրի դատարանը հայտարարեց այն, ինչ իրենք տարիներ շարունակ փորձում էին ապացուցել Հայաստանում։ Հայրն անցած տարիներին առանց փաստաբանի օգնության Հայաստանից մինչև Լեռնային Ղարաբաղ սեփական հետաքննությունն էր անցկացրել և դատարաններին ներկայացրել, որ որդին ոչ թե մահացել է հիվանդության պատճառով, այլ որ հիվանդությանը նախորդել է դաժան ծեծը, որին հետևել է ներքին արյունահոսություն, իսկ բժիշկներն պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերել։
«Ես հոգու մխիթարանք, իհարկե, համարում եմ, բայց իմ նպատակն ա եղել, որ մյուս օջախներում չկրկնվեն նման սպանությունները, և բոլոր հայ աղջիկները կարողանան մայրանան հանգիստ խղճով, այլ ոչ թե իմ կնոջ պես, Սուրենից մոր պես աչքը մնա ճանապարհին․․․ Ոչ մեկի աչքը չմնա ճանապարհին: Ես դրա համար եմ սա անում», - հուզված ասաց Հրաչյա Մուրադյանը:
Մանրամասները սկզբնաղբյուրում
Komentari