top of page

Արտակարգ դեպք. Դանակահարվել է նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը. կասկածյալը Սուրիկ Խաչատրյան

  • Zohrap Amiryan
  • 26 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը:

Կայքի տեղեկություններով, վերջինս ոտքերի և նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր: Այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Կայքի տեղեկություններով, Տ. Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի տղան է և Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը:

Գ. Շամշյանը հայտնում է, որ կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ` «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի տղան, ով աղջիկների և վիրավորի հետ մինչև «Օջախ» ռեստորանային համալիր ժամանելը եղել է Ծաղկաձորում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

コメント


bottom of page