top of page

Սերժ Սարգսյան. մեզ անհրաժեշտ է մեր ժողովրդի վստահության քվեն, սակայն ոչ ամեն գնով

  • Zohrap Amiryan
  • 26 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

«Այսօր Հայաստանի համայնքների շուրջ 70 տոկոսում ընտրողների վստահության քվեն վայելում է հենց Հանրապետականը», - ՀՀԿ 16-րդ հերթական համագումարում իր ելույթում նշեց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում է Panorama.am-ը: Երկրի ղեկավարի խոսքով, դա իրապես խոսուն ցուցանիշ է, որը շատ բան է ասում տեղերում աշխատանքի, կուսակցական ջանքերի արդյունավետության ու հետևողականության մասին: «Այո, մեզ անհրաժեշտ է մեր ժողովրդի վստահության քվեն, սակայն ոչ ամեն գնով: Մենք քվե ենք հայցում մեր ժողովրդից աշխատանքի դիմաց, վստահության և մեր ծրագրերի դիմաց: Եվ ամեն ինչ անում ենք ու անելու ենք, որ այդ քվեին արժանանանք արդար և ազնիվ ընտրական գործընթացի պայմաններում: Հենց այս համոզմամբ մենք պետք է առաջ ընթանանք դեպի 2017-ի գարնանը կայանալիք Հայաստանի խորհրդարանի և Երևանի ավագանու ընտրությունները»,-ասաց ՀՀ նախագահը: Նա նշեց, որ արդեն լուրջ ջանքեր են ներդրել, որպեսզի պատմական համաձայնության գան ընդդիմադիր քաղաքական ուժերի ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ ընտրական գործընթացի կազմակերպման առանցքային հարցերի շուրջ: «Մեր առաջնահերթ խնդիրն է 2017-ի գարնանը կազմակերպել ու անցկացնել անբիծ ընտրություններ»,-ասաց նա:

Comments


bottom of page