Բալետի պարուհիներին ստիպում են բավարարել հարուստ հյուրերին. սկանդալային Վոլոչկովայի սկանդալային հայտ
- Zohrap Amiryan
- 25 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Mamul.am-ը գրում է.
Սկանդալային հայտարարություն է արել ռուսական բալետի ոչ պակաս սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովան:
Նա «360» հեռուստաալիքի եթերում մեղադրել է Ռուսաստանի ակադեմիական մեծ թետրոնի ադմինիստրացիային` մարմնավաճառության կազմակերպման համար: Նշելով, որ թանկ տոմսերը գնելու հնարավորություն ունեն միայն «էլիտար հյուրերը», Վոլոչկովան շարունակել է. «Հենց այդ էլիտար հյուրերն էլ թատրոնի ադմինիստրացիայի միջոցով վարձակալում են գեղեցիկ ու երիտասարդ պարուհիներին: Պարուհիների առջև էլ պայման են դնում` եթե չհամաձայնեն գնալ հավաքույթին, որը հետո «շարունակություն» է ունենալու, ապա չեն գնա հյուրախաղերի»:
Commenti