top of page

Ինչ ուտել՝ հիշողությունն ու գլխուղեղի աշխատանքը բարելավելու համար |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 26 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 14 բնական մթերք, որոնք կօգնեն բարելավել ոչ միայն ձեր հիշողությունը, այլև գլխուղեղի աշխատանքը: Դրանք ամենօրյա սննդակարգում ներառելու դեպքում դրական փոփոխությունները կնկատվեն արդեն մի քանի օրից:

Ճակնդեղ

Ճակնդեղը խթանում է գլխուղեղի և առհասարակ ամբողջ մարմնի արյան շրջանառությունը:

Ձու

Ձվի դեղնուցը պարունակում է մեծ քանակությամբ խոլին՝ շատ կարևոր սննդարար նյութ, որը բարելավում է գլխուղեղի առողջական վիճակը:

Խնկունի (розмарин)

Այս բույսն օգնում է ավելի լավ կենտրոնացնել ուշադրությունը: Դրա բույրը խթանում է մտավոր կարողությունները: Կարելի է խնկունու յուղն ավելացնել լոգանքի ջրին կամ օգտագործել այն՝ օդը թարմացնող բնական միջոց պատրաստելու համար:

Ավոկադո

Ավոկադոն արագացնում է արյան հոսքը դեպի գլխուղեղ:

Ձուկ

Սաղմոնը, ձողաձուկն ու սարդինաները հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք անչափ օգտակար են գլխուղեղի համար:

Հապալաս

Հապալասը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կանխում են գլխուղեղի վնասումը:

Ընկուզեղեն

Ընկույզները հագեցնում են մարմինն ու գլխուղեղը թթվածնով: Դրանք նաև պարունակում են օմեգ-3 ճարպաթթուներ, որոնք բարելավում են մտավոր կարողությունները:

Ամբողջական հացահատիկ

Ամբողջական հացահատիկների մեջ պարունակվող մանրաթելերի, ածխաջրերի և օմեգա-3 ճարպաթթուների համադրությունը շատ օգտակար է գլխուղեղի համար:

Կանաչ թեյ

Մտավոր կարողություններն ու ուշադրության կենտրոնացումը բարելավելու համար հարկավոր է օրական 2-3 բաժակ կանաչ թեյ խմել: Այս ըմպելիքը բարելավում է գլխուղեղի էլեկտրական իմպուլսներն ու կոգնիտիվ գործառույթները:

Կաղին

Կաղինները պարունակում են հսկայական քանակությամբ վիտամին B12 և ֆոլաթթու, որը պաշտպանում է գլխուղեղը նյարդային ցնցումներից:

Լոլիկներ

Լոլիկները պարունակում են լիկոպին՝ հազվադեպ հանդիպող հզոր հակաօքսիդանտ, որը պաշտպանում է գլխուղեղն ազատ ռադիկալներից և բարելավում առողջական ընդհանուր վիճակը:

Քրքում

Քրքումն ու դրա ակտիվ բաղադրիչը՝ քրքումինը կարող են բարելավել հիշողության վիճակն ու կանխել նյարդային լարվածությունը:

Սև շոկոլադ

Սև շոկոլադի մեջ պարունակվող հզոր հակաօքսիդանտներն օգնում են բարելավել հիշողությունն ու ավելի լավ կենտրոնանալ:

Նյութը ' Tert.am Medicine

Comentarios


bottom of page