top of page

ՀՀԿ-ի վարչապետի անունը արդեն պարզ է, սպասենք մյուս կուսակցություններին...

  • Zohrap Amiryan
  • 26 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթով փակեց, խորհրդարանական ընտրություններից հետո ով է լինելու ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, ասեկոսեների ճանապարհը՝ հայտարարելով, որ ՀՀԿ-ի հաջողության պարագայում Կարեն Կարապետյանը շարունակելու է գլխավորել գործադիր իշխանությունը: Մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ գալիք ընտրություններում խորհրդարան ընտրելուց զատ մեր քաղաքացիները փաստացի ընտրելու են նաև վարչապետ, Սերժ Սարգսյանը ձևավորում է ավանդույթ , որպեսզի ընտրություններից առաջ բոլոր քաղաքական ուժերը հստակորեն ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին: Ինչը շատ տրամաբանական է, քանզի հենց վարչապետն է լինելու երկրի քաղաքական և գործադիր թիվ մեկ պաշտոնյան: ՀՀԿ-ի վարչապետի անունը արդեն պարզ է, սպասենք մյուս կուսակցություններին...

Comentários


bottom of page