top of page

Լոս Անջելես-Մոսկվա ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել հայ «ահաբեկչի» պատճառով. Armtimes.com

  • Zohrap Amiryan
  • 25 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Լոս Անջելես-Մոսկվա ուղղությամբ թռիչք իրականացնող ինքնաթիռն այսօր արտակարգ վայրէջք է կատարել Կանադայում՝ ուղևորներից մեկի ոչ ադեկվատ պահվածքի պատճառով:

Այս մասին Armtimes.com-ին տեղեկացրել է թռիչքի ուղևորներից մեկը:

Միջին տարիքի հայ տղամարդը թռիչքի ժամանակ սկսել է գոռգոռալ, սպառնալ, որ ահաբեկիչ է.

«Ասում էր սաղիդ դեմքերը հիշում եմ, հերիք ա ինձ հետևեք, մինչև չգաք մորս բացատրեք ու ներողություն խնդրեք, ձեզ հանգիստ չեմ տալու: Հետո բիզնես կլասի ուղևորներին էր անհանգստացնում, ասում էր՝ գնացեք ինքնաթիռի հետնամաս, սաղ իմ ասածներով ա լինելու, գողական պանյատներով»,- պատմել է խմբագրություն դիմած զրուցակիցը:

Ինքնաթիռի անձնակազմը, հասկանալով, որ վերջինս արդեն վտանգավոր է, նրան կապել է նստարանին, ապա հարկադրված վայրէջք են կատարել Կանադայի Բաֆֆին կղզու վրա գտնվող Իքալուիթ քաղաքի օդանավակայանում, որտեղ նրան ոստիկանությունը բերման է ենթարկել հենց ինքնաթիռից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Comments


bottom of page