Ազատամարտիկի սպանության համար մեղադրվող «Ջունգլը» Տերյան փողոցում փորձել է ծեծելով սպանել իր կնոջը.V
- Zohrap Amiryan
- 27 нояб. 2016 г.
- 2 мин. чтения

Հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը Երևանի կենտրոնում ականատես է եղել տղամարդու կողմից կնոջ դաժան ծեծի՝ փողոցի անմիջապես երթևեկելի մասում։
Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է, որ շաբաթ ժամը 16։00-ի սահմաններում Տերյան փողոցում ուղիղ երթևեկելի հատվածում մի տղամարդ անմարդկային ծեծի է ենթարկում երիտասարդ մի կնոջ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով մարմնի տարբեր հատվածներին, մազերից քարշ տալիս ասֆալտին։
Հանցագործության ականատեսը
Այսօր, ժամը 16։00-ի սահմաններում, Տերյան փողոցով անցնում էինք, մեկ էլ տեսնենք, ուղիղ երթևեկելի հատվածում մի տղամարդ անմարդկային ծեծի է ենթարկում երիտասարդ մի կնոջ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով մարմնի տարբեր հատվածներին, մազերից քարշ տալիս ասֆալտին։ Մեր մեքենան դեռ չկանգնեցրած դուրս եմ ցատկում ու վազում դեպի կինը, փորձում պաշտպանել նրան։ Կինը կառչում է ինձնից, պինդ գրկում մեջքիս հատվածն ու ձեքերս, աղերսում, որ փրկեմ իրեն։ Երիտասարդը, որն էնքան ուժեղ էր, որ կարողանում էր երկուսիս արդեն քարշ տալ փողոցով գցում է մեզ մեքենայի մեջ ու փորձում ընկերոջ օգնությամբ, որը մեքենայի ղեկին էր տանել այդտեղից։ զուգահեռ աղմուկ-գոռոց, աղջիկն աղերսում է ինձնից օգնություն, տղամարդը գոռում էր ինձ վրա, որ բաց թողնեմ, որ դա իր կիկնն է ու ես էդտեղ անելիք չունեմ, քաշում է ձեռքերս ու փորձում էլի իմ մարմնի վրայով հարվածներ հասցնել կնոջը, քաշել, պոկել մազերը։ Վրա է հասնում ամուսինս․ տղամարդը հարցնում է, էս քո կնիկն ա, ասա թող թողի գնա, խի կնիկդ քեզ չի ենթարկվում։ Ամուսինս էլ, թե ինչի՞ պիտի ինձ ենթարկվի։ Էս քաշքշուկն ու ծեծկռտուկը տևում է 20 րոպե, ու ոչ մեկը չի կարողանում ինձ ու աղջկան ազատի էս կատաղածի ճիժաններից։ Վերջը մի կերպ հրելով վեր եմ թռնում մեքենայից, ու քանի որ աղջիկն էլ ինձ պինդ կպած էր՝ վիրավոր գազանի նման, կարողանում ենք ճողոպրել դեպի դիմացի մայթում գտնվող աղջկա աշխատավայր։ Էդքան ժամանակ մարդիկ նայում ու ասում էին, դե իրա կնիկն ա, ինչ անենք((((( Հասցնում եմ միացնել տեսագրող կոճակը, ու ձայնագրել մի հատված։ շարունակելի․․․
Իմ գնահատականը երեկվա միջադեպին հետևյալն է, փողոցը մարդաշատ էր, բայց մարդիկ հանգիստ նայում էին, թե ինչպես է տղամարդը կնոջը քարշ տալիս ասֆալտին, բազմակի հարվածներ հասցնում։ Ասում էին իրա կինն ա, որը կարծես արդարացում հնչեր, թե տղամարդը ինչ կուզի կանի նրա հետ։ Մյուս կողմից բռնարարը, որը մեղադրվում էր մարդու մահվան մեջ, ազատորեն շրջում է փոողոցներով ու կատարում նոր հանցագործություններ։ Մենք ունենք սարսափելի պատկեր, թե իրավական և թե մշակութային հարթության վրա։
Հանցագործության ականատեսը Մաս 4 Ո՞վ է բռնարարը Ինչպես ավելի ուշ պարզեցի, կնոջը փողոցում դաժան ծեծի ենթարկողը անցած տարի ծեծի հետևանքով մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով մեղադրյալներից Գևորգ Սարգսյանն է՝ մականունը "Ջունգլ"։ Գործով բոլոր 4 մեղադրյալները ազատության մեջ են ու նրանցից մեկն այսօր փողոցում, աչքիս առաջ քիչ մնաց էլի մարդ սպանի։ Ահա մեր դատաիրավական համակարգի պատկերը և անպատժելիությունը, որը ծնում է նոր հանցագործություններ։ Գործի նախապատմությունը կարող եք տեսնել 1,2,3-րդ մասերում։
Comments