top of page

«Աստվա՛ծ, եթե Դու գոյություն ունես…». վկայություն

  • Zohrap Amiryan
  • 26 нояб. 2016 г.
  • 2 мин. чтения

Երեք տարեկանում ինձ մոտ հայտնաբերեցին բրոնխային ասթմա: Իմ ողջ մանկությունը, պատանեկությունը, մինչև դպրոցն ավարտելը ես անցկացրեցի հիվանդանոցներում և վերականգնողական ճամբարներում: Դժվարությամբ ավարտեցի դպրոցը, թեկուզ սովորում էի բարձր գնահատականներով, քանզի միակ բանը, որ կարող էի անել, տանը նստել և գիրք կարդալն էր:

Դպրոցն ավարտելուց հետո չգիտեի՝ ինչ անել: Անգամ մի քանի աստիճան չէի կարողանում բարձրանալ, դա ինձանից մեծ ջանք էր պահանջում, քանզի շունչս կտրվում էր: Այն ժամանակ չկային ժամանակակից դեղամիջոցները, անգամ եթե կային էլ, անհասանելի էին ինձ համար:

Զարմանալի է, որ այն ժամանակ հանկարծ ես կանգնեցի պատուհանի մոտ և ասացի. «Ես չգիտեմ, Դու գոյություն ունե՞ս արդյոք, Աստվա՛ծ, ինքս մտածում եմ, որ գոյություն չունես, բայց եթե Դու իրական ես, ապա ես շատ կցանկանայի ԲՈՒՀ ավարտել, ամուսնանալ, երեխա ունենալ»:

Որոշ ժամանակ անց մոռացա այս մասին: Սակայն կես տարի անց ասթման անհետացավ, և ես դարձա լիովին առողջ, նորմալ մարդ: Ընդունվեցի ինստիտուտ, ամուսնացա, երեխա ունեցա: Բայց 40 տարեկանում ասթման նորից հայտնվեց, իսկ որոշ ժամանակ հետո էլ ինձ մոտ քաղցկեղ հայտնաբերեցին:

Ինձ տվեցին հաշմանդամության երկրորդ կարգ: Արդեն չէի աշխատում, քանզի չէի կարողանում: Կյանքիս բոլոր բնագավառներում ասես փակուղու էի հանդիպել:

Առաջիկայում իմ մտերիմ ընկերուհու ծննդյան օրն էր: Ես դժվարությամբ, բայց գնացի նրան շնորհավորելու: Եվ երբ մտերմիկ զրուցում էինք, արցունքն աչքերիս ասացի. «Գիտես, ես այնքան ուրախ եմ քեզ համար, բայց ահա ինձ համար ապագայի հույս անգամ չունեմ»: Հանկարծ նա, իմ աթեիստ ընկերուհին, ասաց. «Լսի՛ր, Գա՛լյա, իսկ մի գուցե Աստծո՞ւն դիմես»:

Երբ վերադարձա տուն, հիշեցի տարիներ առաջ իմ արտաբերած խոսքերը, կանգնեցի նորից պատուհանի մոտ ու ասացի. «Խնդրո՜ւմ եմ, Աստվա՛ծ, օգնիր ինձ»: Հենց նույն օրը ինձ զանգահարեցին հին ընկերներիցս և ասացին, որ ցանկանում են այցելել ինձ: Ես զարմացած էի, քանզի 10 տարուց ավելի կլիներ, ինչ չէինք տեսնվել, և ահա այդ օրը նրանք ինձ հիշել էին:

Եկան ժամը 6-ին և, պատկերացնո՞ւմ եք, մինչև ժամը 9-ը՝ երեք ժամ շարունակ, խոսում էին Աստծո մասին: Ես շատ բան չէի հասկանում, բայց ինձ դուր էր գալիս այդ ամենը:

Նրանք ինձ Աստվածաշունչ նվիրեցին, առաջնորդեցին ապաշխարության: Եվ երբ մենակ մնացի, սկսեցի այդ աղոթքը այնքա՜ն բարձր աղաղակել, քանզի վախենում էի, թե հանկարծ Աստծուն չհասնի ձայնս: Հաջորդ օրը իմ այդ հին ընկերների հետ գնացի եկեղեցի: Հովիվը երբ քարոզում էր, ինձ թվում էր, թե նա իմ կյանքն է պատմում: Ամբողջ ծառայության ժամանակ արտասվում էի:

Այդ օրվանից սկսած եկեղեցական ոչ մի ծառայություն բաց չեմ թողնում: Իմ ողջ կյանքը նվիրել եմ Աստծուն, եկեղեցուն և ծառայությանը: Երեք ամիս անց ես ինձ արդեն բավականին լավ էի զգում, և երբ ամուսնուս հետ հերթական անգամ այցելեցինք բժշկի, նորից հետազոտություն անցա, և պարզվեց, որ հիվանդությունները թողել են ինձ, այս անգամ արդեն՝ անվերադարձ:

Փառք մեր ամենակարող Աստծուն:

Գալինա Ս.

Comments


bottom of page