Ի՜նչ վիճակում է հայտնվել մարդը, որ ֆեսբուքում հանդես է եկել նման խնդրանքով
- Zohrap Amiryan
- 27 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Կարդում ես անհայտ քաղաքացու այս գրառումը ու մտածում՝ ի՜նչ վիճակում է հայտնվել մարդը, որ ֆեսբուքում հանդես է եկել նման խնդրանքով:
Երբ Գյումրիում քաղաքացին ասում էր՝ սոված եմ, վարչապետ, վարչապետի շուրջը կանգնածները կուշտ-կուշտ ծիծաղում էին, նրանց թվում էր, թե մարդը կատակ է անում:
Հիմա էլ թող կատակ համարեն այս մարդու խոսքերը.
«Եթե ունեք շորեր կամ խաղալիքներ դեն մի նետեք, այլ զանգահարեք` 077 10-58-64 հեռախոսահամարով»:
Ծիծաղեք, ձեր պահած երկիրն է ու քաղաքացին:
Հ. Բ.
Նյութը ' hraparak.am -ի
Comments