Վարչապետը տեղյա՞կ է, որ իր նորանշանակ խորհրդականներից մեկը ախմախություն է դուրս տալիս (տեսանյութ)
- Zohrap Amiryan
- 27 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Վարչապետը տեղյակ է՞, որ իր նորանշանակ խորհրդականներից տակավին երիտասարդ այս մեկը, այս աստիճանի ախմախություն է դուրս տալիս, և հենց իր՝ վարչապետի բռնած կուրսին ու խոսացած արժեքներին հակառակ բաներ է ասում։
Վարչապետը կարծեմ նշել էր, թե հայկական պետություն է ուզում: Այս «նորաթուխ հրեշիկին» նայեք:
Մի ամիս թե քիչ ավել առաջ, այս բռնությունների թեման կոնկրետ մարդիկ շատ հետևողականորեն սկսեցին ակտիվացնել, ու երբ որ մարդիկ պնդում էին, որ միտում կա ու պատվերի հոտ է գալիս, ոմանք իրենք իրենց շլանգի կամ էշի տեղ էին դնում, ու չաչանակում «մեծ-մեծ» արժեքներից: Կամաց-կամաց դիմակներդ տրաքում է՞:..
Ու ընդհանրապես, վարչապետը կուրսի է՞՝ ում է խորհրդական նշանակում կամ պաշտոններ տալիս, թե՞ նենց տպավորությունը սրվում է, որ «իր» նշանակումների մի մասից տեղյակ չի։
Ինքը խոսում է մի բան, իր շուրջ նշանակված որոշ դեմքեր՝ տրամագծորեն այլ բան են դուրս տալիս: Այս երիտասարդի միմիկային նայելիս՝ մտածում ես, որ ավելի շուտ մարդկությանը էս տեսակից է պետք ազատել: Քողարկված ֆաշիստն ու բռնությունը դեմքից թափվում են:
Comments