Պատմության մեջ այս օրը` նոյեմբերի 27
- Zohrap Amiryan
- 26 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Պատմության մեջ այս օրը` նոյեմբերի 27
176 թ. Կոմոդոսն իր որդի Մարկոս Ավրելիոսին հռչակում է իմպերատոր:
1095 թ. Հռոմի Պապ Ուրբանուս II-ը Կլերմոնի ժողովում կոչ արեց Եվրոպայի քրիստոնյաներին արշավել Արևելք և ազատագրել Սուրբ Երկիրը Երուսաղեմով ու տեղի քրիստոնյաներին մուսուլմանների լծից, որով փաստորեն սկսվեցին Խաչակրաց արշավանքները։
1852 թ. մահացել է Ադա Լավլեյսը, անգլիացի կին մաթեմատիկոս, նշանավոր պոետ Ջորջ Բայրոնի դուստրը, նրա անունով է կոչվում Ադա ծրագրավորման լեզուն (ծն. 1815 թ.)։
1859 թ. Ալֆրեդ Նոբելը ստորագրում է Նոբելյան մրցանակին իր ունեցվածքը փոխանցելու մասին կտակը:
1895 թ. շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելը կազմեց իր կտակը, համաձայն որի սահմանվեց Նոբելյան մրցանակը։
1897 թ. ծնվել է Գևորգ Աբովը, հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ (մահ. 1965 թ.)։
1937 թ. մահացել է Եղիշե Չարենցը (Երևանյան բանտի հիվանդանոցում) հայ դասական բանաստեղծ, թարգմանիչ (ծն.1897 թ.):
1975 թ. Գինեսի ռեկորդների գրքի համահիմնադիր Ռոս ՄքՎիրթերը սպանվում է իր տան մոտ:
1983 թ. Մադրիդի Բարախաս օդանավակայանի մոտ Բոինգ 747 օդանավի վթարից զոհվում է 181 մարդ:
1989 թ. Կոլումբիայում երկնքում Բոինգ 727 օդանավի պայթյունից զոհվում են ներսի բոլոր 107 մարդիկ և գետնի վրայի ևս երեք մարդ
1990 թ. ընդունվեց Բուլղարիայի դրոշը։
1991 թ. տեղի ունեցավ Մայրիկ ֆիլմի պրեմիերան։
2004 թ. Հռովմի Հովհաննես Պողոս II պապը Արևելյան ուղղափառ եկեղեցուն է վերադարձնում Հովհան Ոսկեբերանի մասունքները:
2005 թ. հանրաքվեի միջոցով փոփոխվեց Հայաստանի Սահմանադրությունը։
2009 թ. Մոսկվա - Սանկտ Պետերբուրգ գծի գնացքը տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով վթարի ենթարկվեց, արդյունքում մահացավ 27 մարդ, 132-ը վիրավորվեցին։
2009 թ. Ռուսաստանում "Նևսկի Էքսպրես" արագընթաց գնացքում ռումբի պայթյունից զոհ է դառնում 28 մարդ:
Comentários