top of page

ԿԳ հարգելի նախարար, եթե ռեկտորը երկրի Նախագահի ելույթի ժամանակ քնում է, ապա Ձեր սենյակի դուռը քացովա

  • Zohrap Amiryan
  • 27 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

ԿԳ հարգելի նախարար, եթե ռեկտորը երկրի Նախագահի ելույթի ժամանակ քնում է, ապա Ձեր սենյակի դուռը քացովա բացելու Հա, հա հաստատ եմ ասում։ Հիշացնեմ, որ երեկ տեսանյութ էր տարածվել, համաձայն որի Գյումրու պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Սահակ Մինասյանը ոչ տարել, ոչ բերել էր Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ փակել էր աչքերը ու երևի երազում տեսնում էր, թե ոնց է պետության փողերը իրանով անելու ու հիմա մի հատ բաց հարց եմ ուզում հղեմ ԿԳ նախարարին՝ «Դուք պատրաստ եք այս անպատասխանատու մարդուն դնել Հայաստանի ամենադյուրագրռգիռ քաղաքում պետական համալսարանի ռեկտոր՞ »։ Եթե հա, ապա փորձեմ հիշեցնեմ, որ ձեր Նախագահը էտ համալսարանի հոգաբարձուների խորհրդի Նախագահն էլ է ու դժվար էտ տեսանյութը նա արդեն տեսած չլինի։ Կարճ ասած՝ հարգելի Նախարար, բոլորս գիտենք, որ մեր կրթության որակը շատ ցածրա, սրա հետ մեկտեղ ինձ թվումա քնած ռեկտորի նշանակումը կլինի մեծ հարված Ձեր ռեպուտացիային։ Մի արեք տենց բան, թողեք մարզերի կրթությունը գոնե զարգանա, իսկ քնածը հա էլ «կքնեցնի» էտ շանսը։ Որոշողն էլ եք Դուք, վերջում՝ նկատողություն ստացողն էլ։ Ինձ էլ ինչ տաք՝ տաք

Comments


bottom of page