top of page

Քանի՞ օր անընդմեջ կհանգստանանք առաջիկա Ամանորի և Ծննդյան տոներին. iravaban.net

  • Zohrap Amiryan
  • 27 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

«Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն Ամանորը և Ծննդյան տոները Հայաստանում համարվում են ոչ աշխատանքային օրեր: Ըստ նույն օրենքի Ամանորը և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն):

Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին: Այս բոլոր օրերը ըստ «Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համարվում են ոչ աշխատանքային օրեր:

Այսպիսով, ըստ օրենքի, Հայաստանի Հանրապետությունում ոչ աշխատանքաjին օրերը կսկսվեն 2016թ.-ի դեկտեմբերի 31-ին և կավարտվեն 2017թ.-ի հունվարի 6-ին` ուրբաթ օրը` 7 օր անընդմեջ հանգստանալու հնարավորություն ընձեռելով աշխատողներին: Ոչ աշխատանքային և հանգստյան օրեր կլինեն նաև հունվարի 7-ը և 8-ը՝ շաբաթ և կիրակին:

Մանրամասները՝ iravaban.net-ում

Comments


bottom of page