top of page

Խմե՞լ սուրճ առավոտյան, թե՞ չխմել

  • Zohrap Amiryan
  • 27 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Բոլորը գիտեն, որ այս անուշաբույր ըմպելիքը մեծ քանակությամբ կոֆեին է պարունակում, ինչը վնասակար է օրգանիզմի համար: Բայց նաև՝ շատ ուսումնասիրություններ ապացուցել են, որ սուրճը հակաօքսիդանտների հզոր աղբյուր է, սուրճի մեջ հակաօքսիդանտներն ավելի շատ են, քան սպանախի կամ կաղամբի մեջ:

Սա հիանալի փաստ է նրանց համար, ովքեր նախընտրում են ամեն առավոտ այս թարմացնող ըմպելիքն օգտագործել: Իսկ բացասականն այն է, որ դեռևս պարզված չէ՝ ինչպես է մեր օրգանիզմը ներծծում կամ օգտագործում սուրճից ստացված հակաօքսիդանտները:

Ստացվում է, որ նույնիսկ եթե օրգանիզմը սուրճից հակաօքսիդանտների մեծ պաշար է ստանում, դա դեռ չի նշանակում, որ այն ամբողջությամբ ու օգտակար ձևով է վերամշակում դրանք:

Սուրճի այլ վնասակար հատկություններից են՝ ստամոքսի ցավեր առաջացնելը, սրտխփոցի արագացումը, ինչպես նաև՝ օրգանիզմից կալցիումի դուրս բերումը: Այդ պատճառով սուրճի սիրահարներին խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ միրգ, բանջարեղեն և կաթնամթերք օգտագործել:

Այս ամենն իմանալով, խորհուրդ ենք տալիս ինքներդ որոշել՝ խմե՞լ սուրճ ամեն առավոտ, թե՝ ոչ:

Եվ, եթե որոշեք ամեն դեպքում շարունակել առավոտն այս անուշաբույր ըմպելիքով սկսելը՝ շարունակեք խմել սուրճ, բայց միայն բնականը և միայն՝ ոչ մեծ քանակությամբ:

Առողջ եղե՛ք:

Comments


bottom of page