top of page

Կնոջ երջանկության գաղտնիքը

  • Zohrap Amiryan
  • 27 нояб. 2016 г.
  • 3 мин. чтения

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կնոջ կերպարը հասարակության մեջ փոփոխվում է այնքան արագ, որքան նորաձևությունը:

Կանայք Աստծո յուրօրինակ ստեղծագործությունն են: Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ Աստծո կողմից օժտված են յուրահատկությամբ ու լրացնում են միմյանց:

Այդուհանդերձ, շատ կանայք կորցրել են իրենց յուրահատկությունը, փոխել և աղավաղել են այն այս կամ այն կերպ: Նրանք կորցրել ու սահմանափակել են իրենց կանացիությունը:

Այսպիսով՝ Աստված է արարել կնոջը և ինչի՞ համար…

Լինելու օգնական՝ իր ամուսնու համար.

«Եվ Տեր Աստվածն ասաց, լավ չէ, որ մարդը մենակ լինի. նրա նման մի օգնական շինեմ իրեն հարմար» (Ծննդոց 2.18):

Հավատարիմ կին-օգնականը պետք է աջակցի ամուսնուն իր ձեռնարկումներում, ոգեշնչի և աղոթքներով օրհնի ամուսնուն, օգնի ամուսնուն բացահայտելու իր լավագույն կողմերը և բարձրացնի նրա նշանակությունը:

Լինելու Մայր.

Աստված կնոջն ասաց՝ « …զավակ ծնես…» (Ծննդոց 3.16):

Մայրությունը կարևորագույն դերն է, որ Աստված հատկացրել է կանանց:

«Որ զգաստացնեն մատղաշ կանանցը՝ լինել այրասեր և որդեսեր, խոհեմ, մաքուր, անարատ, բարեգործ, իրենց մարդկանց հնազանդ, որ Աստծո խոսքը չհայհոյվի» (Տիտոս 2.4-5):

Լինելու «օջախի» պահապան.

«Նա մտիկ է անում իր տան ընթացքին և ծույլ ծույլ չի ուտում հացը» (Առակաց 31.10-31):

«Օջախ» ասվածը ենթադրում է հատուկ հարմարավետություն ընտանիքում, բարի մթնոլորտ և ջերմ մարդկային փոխհարաբերություններ: Ձևավորել ու պահպանել այդ մթնոլորտը, հետևել կարգուկանոնին և տան մաքրությանը՝ կնոջ առաջնային խնդիրն է:

Ընտանիքում իր նախասահմանությունն իրականացնելու համար յուրաքանչյուր կին պետք է ձգտի իր մեջ զարգացնել ու կատարելագործել բնավորության այն գծերը, որոնք հաճելի են Քրիստոսին և թանկ են Աստծո առաջ: Այդ գծերն են՝

1. Հնազանդություն ամուսնուն.

«Կանայք, հնազանդեցեք ձեր մարդկանցը ինչպես Տիրոջը։ Մարդը կնոջ գլուխն է՝ ինչպես Քրիստոս էլ եկեղեցու գլուխը, և ինքն է մարմնին Փրկիչը։ Բայց ինչպես եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպես էլ կանայք՝ իրենց մարդկանցն ամեն բանի մեջ» (Եփեսացիս 5.22):

Հնազանդությունը մեծ շնորհք է կնոջ համար և օրհնություն է ամբողջ ընտանիքի համար: Հնազանդվել նշանակում է ակնածանք ու հարգանք դրսևորել ամուսնու նկատմամբ: Հնազանդությունը պաշտպանության և ապահովության միջոց է ամուսնու հեղինակության և իշխանության ներքո, ոչ թե ստրկություն, այլ ազատություն, ոչ թե պասիվություն, այլ ակտիվություն ընտանեկան բոլոր գործերում, ոչ թե մեղսավոր հնազանդություն, այլ հնազանդություն Աստծո Խոսքի ճշմարտության մեջ:

2. Իմաստություն.

«Կնիկների իմաստունը շինում է իր տունը, բայց հիմարը իր ձեռքովը քանդում է նրան» (Առակաց 14.1):

Իմաստուն կինն ունակ է ցուցաբերելու նուրբ հոգատարություն, ունակ է մխիթարելու, թարմացնելու և ոգեշնչելու իր ամուսնուն: Իմաստուն կանանց հետ տղամարդիկ դառնում են հավատքի մարդիկ: Կնոջ իմաստությունն իր ունակությունն է տնօրինելու նյութական ունեցվածքը, ստեղծելու կարգուկանոն և հարմարավետություն տանը:

3. Կանացիություն.

Այսօր աշխարհը փորձում է պարտադրել կնոջ այնպիսի իդեալ, որն այնքա՜ն հեռու է աստվածաշնչյան իդեալից. նա ոչնչով հետ չի մնում ամուսնուց, չունի թուլություններ, կարող է ինքն իրեն պաշտպանել, կարող է ամեն բան ինքնուրույն ղեկավարել, անկոտրում է, խիստ է, երբեմն, նույնիսկ, դաժան:

Կանացիությունը ենթադրում է նրբություն ու քնքշություն, ներքին և արտաքին գեղեցկություն, հնազանդություն և զսպվածություն, անկեղծություն, բարություն, հանդուրժողականություն, սեր՝ մայրության նկատմամբ:

4. Հավատարմություն և բարեպաշտություն.

Կնոջ հավատարմությունը կայանում է ոչ միայն ամուսնուն չդավաճանելու մեջ, այլև դժվար իրավիճակներում նրան օգնական լինելու մեջ, երբեք չդավաճանելու նրան՝ նույնիսկ մանրուքներում, չիջեցնելու նրա հեղինակությունը ուրիշների մոտ:

5. Ուրախություն և լավատեսություն.

«…ուրախ է ապագա օրվա համար» (Առակաց 31.25), «…կնոջ վեճերը շարունակվող կաթկաթոց է» (Առակաց 19.13):

Ուրախությունը կայանում է ոչ թե դժվարությունների և խնդիրների բացակայության մեջ, այլ Աստծո ներկայության և Նրա օգնության մեջ: Ուրախությունը Սուրբ Հոգու պտուղներից մեկն է:

6. Լեզվի վերահսկում.

«Շատախոսության մեջ հանցանք պակաս չի լինի, բայց իր շրթունքները զսպողը խելացի է» (Առակաց 10.19):

7. Խաղաղասիրություն և ներում.

«Եվ Աստծո խաղաղությունը իշխի ձեր սրտերումը, որի մեջ էլ կանչվեցաք մեկ մարմնով, և գոհացող եղեք» (Կողոսացիս 3.15):

Խաղաղություն ցանկանալը քիչ է, այն պետք է ստեղծել՝ փոխադարձաբար ներելով ու միմյանց ընդունելով: Պետք չէ փակվել ինքդ քո մեջ, սրտում վիրավորանք պահել, այլ հաղթել հպարտությունն ու հաշտություն փնտրել հոգում:

8. Աստծո հետ մշտական փոխհարաբերության մեջ լինել.

«Ոչինչ հոգս մի անեք. այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսումը» (Փիլիպեցիս 4.6-7):

Իրականացնելով այս ամենը, լինելով իր տեղում, այսինքն՝ այնտեղ, որտեղ տեսնում է իրեն Աստված, կինն իսկապես երջանիկ կլինի:

Յուլյա Մաքսիմուկ

コメント


bottom of page