Поиск
Հայաստանի քաղաքացիները հակակրանք են առաջացնում ռուս երիտասարդների մոտ. հարցման արդյունքներ
- Zohrap Amiryan
- 27 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Mamul.am-ը գրում է.
Հայաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Չինաստանի ու Ադրբեջանի քաղաքացիները հակակրանք են առաջացնում ռուս երիտասարդության մոտ: Այս մասին են վկայում Սանկտ Պետերբուրգի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի Երիտասարդական հետազոտությունների կենտրոնի անցացրած հարցման արդյունքները: Այս հարցումներն անց են կացվում արդեն մի քանի տարի:
Ռուս երիտասարդների մոտ բացարձակ հակակրանք են «վայելում» ԱՄՆ-ի ու Ուկրաինայի բնակիչները: Իսկ հարցվածների համակրանքը բաժին է ընկել եվրոպական երկրներին` Գերմանիային, Ֆրանսիային, Իտալիային, Մեծ Բրիտանիային, Իսպանիային:
コメント