Այսօր մայրիկների միջազգային օրն է
- Zohrap Amiryan
- 27 нояб. 2016 г.
- 2 мин. чтения

ՄԱՅՐԸ յուրաքանչյուրիս կյանքում առաջին տեղում է, որպես սրբություն և ընտանիքի հիմնասյուն: Նույնիսկ, երբ երեխային հարցնում են դու մայրիկիդ էս սիրում, թե հայրիկիտ, միեվնույնն է նա մտքում ասում է մայրիկիս :) (հայրիկներ ներողամիտ եղեք):
Այսօր մայրերի միջազգային օրն է և մենք շնորհավորում ենք աշխարհի բոլոր մայրերին, ցանկանում ' նրանց առողջություն, երջանկություն և թող միշտ մեր կողքին լինեն միջև խոր ծերություն:
Մոր մասին շատ բանաստեղծություններ կան գրված, սակայն դեռևս ոչ մի բանաստեղծի չի հաջողվել գտնել այն բառերը, որոնցով կարելի կլինի գովել ՄՈՐ վեհությունը, քանզի այդպիսի բառեր դեռևս չեն ստեղծվել, քանզի ինչպես էլ որ փորձենք գովել էլի քիչ է թվում:
Ինչևէ, մենք էլ այս բանաստեղծությունն ենք նվիրում բոլոր մայրերին և կրկին անգամ շնորհավորում.
ՄԱՅՐ
Մայրական աչքեր միշտ սիրով նայող,
Մայրական հայացք' զննող, ուշադիր,
Մայրական ձեռքեր որդուն փայփայող
Ախ մայրական կուրծք զավակին սնող,
Ախ մայրական ձայն' օրօրոցային ինչքան ես երգել,
Մայրական համբույր' զավակի համար քաղցր ակնթարթ:
Երբ կողքիս ես դու մայր իմ թանկագին
հեռու են ինձնից աշխարհի բոլոր ցավ ու դարդերը,
Ամեն ինչ կողքիտ ինձ երջանկություն սեր է հիշեցնում'
Սիտս է բարի, երբ կողքիս դու,
Հոգիս է մաքուր, երբ կղքիս ես դու,
Երբ կողքիս ես դու, աչքերս են փայլում,
Երբ կողքիս ես դու, ժպտալ եմ ուզում
ՈՒզում եմ գոռալ ամբողջ աշխարհին,
Որ երջանիկ եմ մայր իմ քո կողքին:
ԵՎ երբ մութ լինի աչքերիտ փայլով'
Իմ ճամփան մայր իմ դու լուսավորիր, ԵՎ երբ ցուրտ լինի'
Տաք համբույրովտ տաքացրու դու ինձ,
Երբ տխուր լինեմ եկ նստիր կողքիս,
Երբ ոտքս դիպչի մի քարի հանկարծ
Գիտեմ կլինես դու կողքիս կանգնած:
Մայր իմ առանց քեզ' շատ մութ կլինի,
Մայր իմ առանց քեզ' շատ ցուրտ կլինի,
Մայր իմ առանց քեզ տխուր կլինի:
ՈՒ երբ չար բախտը մեզ լուռ հեռացնի, զատի իրարից
Մայր իմ իմացիր, որ այտիս վրա'
Քո նուրբ շուրթերի համը միշտ կզգամ,
եվ գլխիս վրա'
Քո նուրբ ձեռքերի խաղը միշտ կզգամ:
ՈՒ երբ ինքս էլ զավակ ունենամ
Քո անունը մայր
միշտ վառ կմնա թոռանտ վրա:
Կապրես իմ սրտում
Հար ու հավիտյան,
Որպես մի էակ'
ՍՈՒՐԲ ՆՎԻՐԱԿԱՆ.......
Comments