top of page

Նոր Կյանքի ընդդիմադիր գյուղապետն ամուսնացավ Եռաբլուրում|Ա1+

  • Zohrap Amiryan
  • 27 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

« Ա1+»-ը գրում է.

Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում այս տարի առաջին անգամ տեղի ունեցավ պսակադրության արարողություն։

Փեսան՝ Նոր կյանք համայնքի նորընտիր գյուղապետ Գարիկ Սարգսյանն էր, ով « Ա1+»-ի հետ զրույցում նշել է, որ իր հարսնացուի հետ ուխտ էին արել ամուսնանալ հենց Եռաբլուրի եկեղեցում։

«Երգիչ Դավիթ Ամալյանը մի օր իր խոսքում ասաց, թե ինչու Եռաբլուրում պսակադրության, մկրտության արարողություններ չեն անում, որպես նոր կյանքի խորհուրդ, և այդ օրը ուխտ արեցի, որ պետք է ամուսնանամ հենց այստեղ»,- նշել է Գարիկ Սարգսյանը։

Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանի խոսքով` Եռաբլուրում պսակադրության արարողություններ շատ են եղել և այս դեպքն առաջինը չէ։

Մանրամասները սկզբնաղբյուրում

コメント


bottom of page