top of page

Ծննդյան տարեթվի ու ինսուլտի հավանականության միջեւ կապ է հայտնաբերվել

  • Zohrap Amiryan
  • 28 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Ծննդյան տարեթվի ու ինսուլտի հավանականության միջեւ որոշակի կապ կա, պարզել են Ռուտգերսի համալսարանի գիտնականները։

Նրանց անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ 1965-1974 թթ․ ժամանակահատվածում ծնված մարդկանց մոտ ինսուլտի հավանականությունը մոտավորապես կրկնակի մեծ է, քան նրանց մոտ, ովքեր ծնվել են 1945-1954 թթ․՝ այսպես կոչված բեբի բումի ժամանակաշրջանում։ Վերջինների մոտ նկատվում է իշեմիկ ինսուլտի ամենացածր հաճախությունը։

Հետազոտության ընթացքում վերլուծել են ավելի քան 225 հազար ինսուլտի դեպք՝ 1995-2014 թթ ժամանակահատվածում։

Գիտնականների խոսքով, զարմանալի չէ, որ մինչեւ 1945 թ․ ծնվածների շրջանում ինսուլտի հաճախոթյունը ավելի բարձր է, հաշվի առնելով, որ ստատինների նման հիպոլիպիդեմիկ դեղամիջոցները ու հակահիպերտենզիվ թերապիան համեմատաբար ուշ են հայտնվել։

Բայց ըստ երեւույթին բժշկության ձեռքբերումները այնքան էլ չեն փրկում ավելի երիտասարդ սերունդներին։ 35-50 տարեկանների շրջանում ինսուլտի դեպքերի հաճախացումը տագնապալի ազդանշան է, ասում են մասնագետները։

Նրանց կարծիքով նման միտումը պայմանավորված է միանգամից մի քանի գործոններով։ Դրանցից մեկն էլ այն է, որ շատերը չեն հետեւում բժիշկների նշանակումներին ու դեղորայք չեն ընդունում, օրինակ հիպերտոնիայի դեմ։

Բացի դրանից ավելի շատ մարդիկ են հիմա տառապում շաքարախտից ու ճարպակալումից։ Իսկ շաքարախտն ու ճարպակալումը հայտնի է, որ սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոններ են։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American Heart Association ամսագրում։

Comments


bottom of page