top of page

11 հարց Խոջալուի շուրջ.Ադրբեջանական քարոզչամեքենայի պաշտոնական տարբերակների անհամապատասխանություններ

  • Zohrap Amiryan
  • 28 нояб. 2016 г.
  • 2 мин. чтения

11 հարց Խոջալուի շուրջ

Ադրբեջանական քարոզչամեքենայի պաշտոնական տարբերակների անհամապատասխանությունները:

1. Եթե Հայկական կողմը պատրաստվում էր ոչնչացնել Խոջալուի բնակչությանը, ինչու՞ էր այդ դեպքում մի քանի օր շարունակ բարձրախոսներով զգուշացնում մարդկանց գալիք հարձակման մասին:

2. Ինչու՞ Ադրբեջանի իշխանությունները, իմանալով, որ Խոջալուի վրա հարձակվելու են, չզգուշացրեցին բնակչությանը և տարհանեցին միայն ադրբեջանցիներին ու անասուններին, իսկ թուրք մեսխեթցիները հանձնվեցին բախտի քմահաճույքին:

3. Ինչու՞ էին մարդիկ հեռանում միջանցքով ոչ թե ցերեկը, այլ գիշերը:

4. Ինչու՞ էին սպանվածների դիակները գտնվում ադրբեջանական դիրքերին այդքան մոտ: Մի վայր, որտեղ հայերի հետքն անգամ չկար:

5. Արդյոք մեծ ռիսկի չէի՞ն դիմում Խոջալուի բնակչությանը ոչնչացնել ցանկացող հայերը, իմանալով որ այդ ժամանակ Աղդամում տեղակայված էր ադրբեջանական բանակի բավական մեծ խմբավորում (30-35 հազար մարդ): Հետևում Ստեփանակերտն էր, առջևում Աղդամը՝ 35 հազար գնդացիր և ինքնաձիգ` համալրված բավարար քանակի փամփուշտներով

6. Ինչու՞ է քաղաքացիական բնակչությունը սպանվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո գտնվող վայրում:

7. Ինչու՞ հայերը միջանց բացեցին փախստականների համար, այնուհետև, օպերացիայի ավարտը և սեփական կյանքերը վտանգի տակ դնելով, գրավված քաղաքը պահելու փոխարեն, հասան նրանց Աղդամի մոտակայքում և գնդակահարեցին ադրբեջանցիների վերահսկողության ներքո գտնվող վայրում:

8. Ինչու՞ էին գերի ընկածները և վերադարձվածները ավելի շատ քան սպանվածները:

9. Ինչու՞ են ականատեսները և ուղղակի սեփական տեսակետն արտահայտող մարդիկ զոհվում, ընկնում բանտ, կամ արտաքսվում երկրից:

10. Ինչու՞ են որպես «հայկական վայրագությունները» ցուցադրող փաստագրական նյութեր օգտագործվում Կոսովոյի դեպքերի, երկրաշարժերի զոհերի և այլ վայրերի և իրադարձութունների փախստականների լուսանկարներ ու տեսանյութեր:

11. Ինչու՞ են ադրբեջանական խրոնիկայի կադրերում նույն դիակները ցուցադրվում նորմալ և այլանդակված վիճակում: Ո՞վ է նրանց գանգամաշկել: Ինչու՞ էին դիակները այլանդակվել դեպքերից մի քանի օր անց (մարտի 2-3):

Ինչպե՞ս կարելի է հասկանալ, երբ ադրբեջանական խրոնիկայի կադրերում ցուցադրվում են մահացածների այլանդակված դիակներ (գանգամաշկում, վերջույթների, փափուկ հյուսվածքների կտրում): Իսկ նույն խրոնիկայի այլ կադրերում հայտնաբերվում են հենց նույն մահացածները սակայն չայլանդակված վիճակում: Պարզ է, որ ադրբեջանցի օպերատորների առաջին և երկրորդ նկարահանման միջև ընկած ժամանակահատվածում ինչ-որ մեկը այլանդակել է մահացածների դիակները: Ովքե՞ր և ի՞նչ նպատակով են այլանդակել մարդկանց մարմինները:

Comentários


bottom of page