Поиск
Թուրքիայի Թունջելի քաղաքում տեղադրվել է Մոնթե Մելքոնյանի հուշաքարը
- Zohrap Amiryan
- 28 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Թուրքիայի Թունջելի քաղաքում տեղադրվել է Մոնթե Մելքոնյանի հուշաքարը: Այս մասին գրում է haqqin.az-ը՝ հղում անելով «Սյոզչու» թերթին, որին այդ մասին հայտնել է թուրք հրապարակախոս Սայգը Օզթյուրքը: Տեղեկատվության համաձայն՝ հուշարձանը բացվել է այս տարվա ապրիլին: Դրա վրա նշված են Մոնթե Մելքոնյանի, Արմենակ Բաքիրջանի, Մանուել Դեմիրի, Գևորգ Շաուշի, Անդրանիկ Օզանյանի, Նուբար Յանիկյանի անունները: Նշվում է, որ հուշարձանի բացմանը մասնակցել են Ֆրանսիայի, Հունաստանի հայ համայնքների ներկայացուցիչները, Թունջելիի քաղաքապետարանի աշխատակիցները, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության անդամները: Տեղեկացնենք, որ Թունջելին, որը հայտնի է նաև Դերսիմ անվանումով, գտնվում է համանուն նահանգում և գերազանցապես ալեվիաբնակ է:
Աղբյուրը ' rusarminfo.ru
Komentar