Поиск
Երկրագնդի խորքում «օվկիանոս» են հայտնաբերել
- Zohrap Amiryan
- 28 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Operativ.am-ը հղում կատարելով Lenta.ru կայքը գրում է.
Գեոֆիզիկոսների միջազգային թիմն առաջին անգամ Երկրի մակերևույթից 1000 կմ խորության վրա ջրային զանգվածի առկայության վերաբերյալ ապացույցներ է գտել:
Գիտնականները նման եզրահանգման են եկել այն բանից հետո, երբ ուսումնասիրել են Բրազիլիայի ներկայիս Սան-Լուիս գետի մոտ հայտնաբերված մի ադամանդ:
Ադամանդի վրա գտել են օտար մարմին, որի քիմիական բաղադրությունը պարզել հաջողվել է: Այն մեծապես կազմված է եղել ֆերիպերիկլազներից: Ըստ գիտնականների՝ երկրի մակերևույթի 660-2900 կմ խորության վրա գտնվող հանքային շերտի 5-րդ մասը բաղկացած է հենց այդ բաղադրատարրից:
Comments