9 սուտ, որոնք մենք հնարում ենք
- Zohrap Amiryan
- 28 нояб. 2016 г.
- 2 мин. чтения

«Ստից, որին մենք հավատում ենք, ծագում են «ճշմարտություններ», որոնցով մենք ապրում ենք». Օլիվեր Հասենկամպ:
Ոչ ոք չի սիրում ստախոս մարդկանց: Մենք նեղանում և բարկանում ենք, երբ մեզ ստում են, բայց բոլորովին չենք նկատում, թե ինչպես ենք ինքներս մեզ խաբում ամեն օր՝ դրանով իսկ սահմանափակելով ինքներս մեզ և արգելք դնելով մեր ճանապարհին:
Ներկայացնում ենք ստի 9-ը տեսակ, որոնցով մարդը հակում ունի խաբելու ինքն իրեն:
Ես իմ անցյալի զոհն եմ:
Դուք անցյալի զոհ չեք, այլ ներկայի զոհը անցյալի պատճառով: Ձեր անցյալը հետապնդելու է ձեզ, քանի դեռ դուք թույլ եք տալիս:
Հիշե՛ք, եթե կառչում եք անցյալից, զոհում եք ներկան:
Ես չափազանց ծեր եմ՝ այդ բանն անելու համար:
Երբեք ուշ չէ սկսելու համար…
Նելսոն Մանդելան 76 տարեկան էր, երբ դարձավ նախագահ:
Լեոնարդո դա Վինչին 51 տարեկանում նկարեց Ջոկոնդան:
Գնդապետ Սանդերսը 61 տարեկանում բացեց KFC-ին:
Սրանք միակ օրինակները չեն… Կասկածելով ձեր մեջ և կարծելով, թե ձեր ժամանակն անցել է, դուք կորցնում եք հավատքը ձեր սեփական անձի հանդեպ ձեր կարողությունները կյանքի կոչելու համար:
Հիշեք. դուք երբեք շատ ծեր կամ շատ երիտասարդ չեք ձեր կոչումն իրականացնելու համար:
Փող, հարստություն ունենալն ինձ համար չէ:
Հենց սկզբից ձեզ մի դատապարտեք պարտության: Փողը չպետք է նպատակ դառնա, բայց համոզել, թե այն ձեզ պետք չէ, նույնպես սխալ է: Դուք արժանի եք ամենին, ինչի մասին երազում եք:
Սկսեք փոքրից. թույլ տվեք ինքներդ ձեզ մտածել մեծի մասին:
Երբ ես ունենամ սա, ես երջանիկ կլինեմ:
Երջանկությունը չի գա ձեր նպատակին հասնելուց, այդ երջանկությունը կունենա վայրկենական բնույթ:
Կենտրոնացեք ձեր երջանիկ զգալու կարողության վրա…
Ես կարող եմ սա նաև հետո անել:
Սա ամենատարածված ստերից մեկն է, որը մենք ասում ենք մեր մասին: Ցավը նրանում է, որ մենք երբեք չենք իմանում, թե որքան ժամանակ ունենք իրականում: Մեկ օր դուք կարող եք զարթնել, և ժամանակ անելու այն, ինչ ողջ կյանքի ընթացքում հետաձգում էիք, այլևս չլինի: Ոչ ոք չգիտի իր վաղվա օրը:
Ես անհաջողակ եմ, որովհետև իմ փորձերը հաջողություն չունեցան:
Մոռացեք այն պատկերացումների մասին, թե ինչպիսին պետք է լինի ձեր կյանքը, և սկսեք կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ որ ունեք: Անգամ եթե ամեն բան այնպես չէ, ինչպես ցանկանում եք, դա չի նշանակում, որ ոչինչի չեք հասել: Մի հանձնվեք:
Հաջողությունը ընթացք է, որը բաղկացած է փոքր քայլերից՝ որոշումներից և գործողություններից, որոնք ձեզ կբերեն նպատակին:
Ոչ ոք ինձ չի հասկանում:
Հիշեք, տարբերությունները հիասքանչ են, և երբեմն օգտակար է լսել ուրիշի կարծիքը:
Ես նա չեմ, ինձ մոտ չի ստացվի:
Մարդը սիրում է համեմատվել ուրիշների հետ, ովքեր հաջողության են հասել, բայց բոլորովին մոռանում է նայել ու տեսնել, որ այդ մարդիկ հաճախ բավական փշոտ ճանապարհ են անցել:
Փոխեք ձեր այդ մտածելակերպը այսպես. «Եթե նրա մոտ ստացվել է, ինձ մոտ էլ կստացվի»:
Բարդույթները արգելք են իմ կարողությունների և ջանքերի համար:
Այն, ինչ դուք ատում եք ձեր մեջ և ջանում թաքցնել, իրականում ձեզ ունիկալ և գրավիչ է դարձնում: Նայեք ձեզ մի մարդու աչքերով, ով սիրում է ձեզ, և դուք կտեսնեք իրականությունը:
Ձեր բարդույթները դեռ դուք չեք:
Աղբյուր՝ powerofpositivity.com
Comments