top of page

«Եվրատեսիլյան» կարմիր քարտ՝ Ուկրաինային

  • Zohrap Amiryan
  • 28 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Եվրոպական հեռարձակողների միությունը կարմիր քարտ է ցույց տվել Ուկրաինայի տեղական ռադիոհեռուստաընկերությանը մրցույթի պատրաստությունը փաստացի դադարեցնելու համար,-այս մասին տեղեկացանք operativ.am կայքից:

Ուկրաինան կարող է զրկվել «Եվրատեսիլ-2017»-ի անցկացման իրավունքից նրա համար, որ ձգձգում է մրցույթի կազմակերպումը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով տեղի լրատվամիջոցներին:

Ուկրաինայի ազգային հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Խարեբինը նշել է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը, որպես «Եվրատեսիլ» բրենդի սեփականատեր, կարմիր քարտ է ցույց տվել: Դրա առիթը «բյուրոկրատիան է, օրենսդրական ակտերի անկատարությունը և մրցույթի հանդեպ որոշ պաշտոնյաների ունեցած վերաբերմունքը»:

Մանրամասները սկզբնաղբյուրում

Comments


bottom of page