top of page

Սրտի առիթմիա. ախտանշանները, պատճառներն ու ախտորոշումը |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 28 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Օրգանիզմի աշխատանքի վրա բազում գործոներ են ազդում, այդ թվում նաև սրտի ռիթմի հաստատունությունը: Ռիթմի խանգարման դեպքում նկատվում են բազում փոփոխություններ, որոնք չեն կարող չազդել ինքնազգացողության վրա: Առիթմիաների թեթև տեսակները, որպես կանոն, լուրջ վտանգ չեն ներկայացնում, սակայն դա չի նշանակում, որ դրանք կարելի է անտեսել:

Սրտի առիթմիա. ախտանշաններն ու պատճառները

Սրտի ռիթմի խանգարումների դեպքում հարկավոր է անմիջապես խորհրդակցել սրտաբանի հետ և հետևել նրա ցուցումներին: Սրտի անխափան աշխատանքի պահպանման համար բժիշկը կարող է նույնիսկ համապատասխան դեղամիջեցների կուրս նշանակել:

Ախտանշաններ

Առիթմիաները շատ դեպքերում ուղեկցվում են.

· հևոցով,

· գլխապտույտներով,

· կրծքավանդակի հատվածում նկատվող ցավերով,

· սրտի զարկերի հաճախականության արագացմամբ կամ դանդաղեցմամբ,

· ուշագնացություններով

· ընդհանուր թուլությամբ:

Ռիսկի գործոններ

Առիթմիայի առաջացմանը կարող է նպաստել.

· սրտամկանի կաթվածը,

· արյան գերճնշման սրումը կամ սրտի այլ հիվանդությունները,

· ալկոհոլային ըմպելիքների և կոֆին պարունակող ըմպելիքների չարաշահումը,

· ծխելն ու այլ վատ սովորությունները,

· դեղորայքի ճարաշահումն ու գերդոզավորումը,

· շաքարային դիաբետի ծանր տեսակները,

· աթերոսկլերոզի զարգացումը, որի դեպքում խանգարվում է արյան հոսքը դեպի սրտամկան,

· սրտի փականների ախտաբանությունները,

· բնածին հակվածությունը,

· վահանաձև գեղձի և էնդոկրին համակարգի այլ օրգանների հիվանդությունները. հորմոնալ դիսբալանսը խիստ բացասաբար է ազդում սրտի աշխատանքի վրա:

· միկրոտարրերի պակասը:

Բուժզննում

Առիթմիայի ախտորոշման համար հարկավոր է.

· մի քանի ժամ կամ նույնիսկ մի քանի օր անցկացված էլեկտրակարդիոգրամմա,

· էխոսրտագրություն,

· հատուկ փորձանմուշներ՝ հիմնված ֆիզիկական ծանրաբեռնվածության փոփոխությունների դեպքում սրտամկանի աշխատանքի վերահսկման վրա,

· սրտի խոռոչում տեղադրվող հատուկ փոքրիկ էլեկտրոդների միջոցով իրականացվող հետազոտություն (համարվում է ամենաարդյունավետ միջոցներից մեկը):

Առիթմիայի ժամանակին բուժումը, ինչպես նաև՝ առողջ ապրելակերպը թույլ կտան խուսափել բարդություններից, որոնցից ամենավտանգավորներն են սրտային անբավարարությունն ու սրտամկանի կաթվածը: Ռիսկային գոտում գտնվելու դեպքում պարբերաբար ստուգումները նույնպես համարվում են սրտի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ միջոց:

Նյութը ' Tert.am Medicine

Comments


bottom of page