Քննչական կոմիտեն փնտրում է Տիգրան Մեծի պողոտայում գործող խանութ-սրահից գողություն կատարած երիտասարդի
- Zohrap Amiryan
- 28 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տիգրան Մեծ պողոտայում գործող խանութ-սրահից 2 բջջային հեռախոս հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2016թ. նոյեմբերի 13-ին ՝ ժամը 17:55-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Տիգրան Մեծ պողոտայում գործող ուլունքների խանութ-սրահի սեղանի բաց դարակից գաղտնի հափշտակել է քաղաքացու` նույն մոդելի 2 հատ բջջային հեռախոս՝ վերջինիս պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մանրամասներն այստեղ
Comments