Ջունգլ» մականունով Գևորգ Սարգսյանը կտրած-ծակած վերքերով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
- Zohrap Amiryan
- 28 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Ջունգլ» մականվամբ հայտնի Գևորգ Սարգսյանը Երևանի կենտրոնում՝ փողոցում կնոջը ծեծի ենթարկելուց հետո , շաբաթ օրը լուսադեմին տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք` կտրած-ծակած վերքերով:
Այս մասին Tert.am –ին հայտնել է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարապետյանը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք Գևորգ Սարգսյանը դանակահարվա՞ծ է տեղափոխվել ԲԿ, վերջինս նշել է. «Չեմ կարող ասել, դա պետք է որոշեն իրավապահ մարմինները, որոնց տեղյակ ենք պահել»:
Comments