top of page

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2500 կրակոց. ԼՂՀ ՊՆ

  • Zohrap Amiryan
  • 28 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանինհակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2500 կրակոց:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանիարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ), ձեռքի հակատանկային (2 արկ) ու հաստոցավոր ավտոմատ (5 արկ) նռնականետեր:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործղությունների:

Comentarios


bottom of page